Ազգային նվագարանների ճանաչում․ նախագիծ

 ՆԱԽԱԳԻԾ՝ Ազգային երաժշտական նվագարանների ճանաչում․

Ժամանակահատվախ՝ շարունակական

Նախագծի նպատակն է կազմակերպել հանդիպումներ տարբեր երաժիշտների հետ, սովորողներին ծանոթացնել ազգային երաժշտական նվագարաններին, կազմակերպել սեմինար-պարապմունք, որի միջոցով սովորողները կծանոթանան նոր գործիքների հետ։

Նպատակ՝ 

  • Ազգային երաժշտական գործիքների ճանաչում և տարբերակում
  • Գործիքի մասին տեղեկատվության հավաքում՝ պաստրատման եղանակ, պատրաստման նյութ, պահպանման և նվագելու կանոններ

Ընթացք՝

  • սովորողների հետ կուսումնասիրենք ազգային նվագարանները
  • կփորձենք դուրս բերել համընդանուր նմանությունները ազգային և միջաղհգային նվագարանների մչիջև

Արդյունքում սովորողը՝

  • Կծանոթանա ազգային գործիքների հետ
  • Կտիրապետի անհրաժեշտ իմֆորմացիայի
  • Մասնագետի օգնությամբ կփորձի նվագել և ծանոթանալ գործիքի տեխնիկական հմտությունններին
  • Կկարողանա կողմնորոշվել՝ ինչ գործիք կարելի է ընտրել ապագայում

 

 

 

 

Ժողովրդական Նվագարանային արվեստը հայ ժողովրդական երաժշտության այն բնագավառն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ժողովրդին, դառնալով նրա կենցաղի անբաժանելի մասը:

Նվագարանային երաժշտությունը հնչել է ժողովրդի կյանքի ամենատարբեր պահերին` խնջույքներին, ծիսական տոնախմբություններին, ինչպես նաև սգո արարողություններին:

Ժողովրդական երգով, ավանդական նվագարաններով ու երաժշտությամբ ժողովուրդն արտացոլել է իր ներաշխարհն ու ազգային հոգեկերտվածքը, հայրենի բնությունը, աշխատանքային գործունեությունն ու կենցաղը:

 

img_7279

Քամանի – լարային — աղեղնավոր արևելյան նվագարան, որ տարածված է Հայաստանի բազմաթիվ շրջաններում: Քաման անվանումը պետք է, որ լինի արաբերեն /քեման, ջութակ/: Ըստ էության այն Արևելյան Ջութակ է առանց հաստատուն լարվածքի կամ լարված կվարտաներով,երկու լարանի /նաև անկատար ջութակ են կոչում/: Սովորական ջութակից կորպուսն ավելի նեղ է, վզիկը կարճ, ունի տակից անցնող ձայնադարձիչ լարեր,որոնք լարվում են հիմնականներին համաձայն /ունիսոն/ կամ դրանցից օկտավա բարձր/այս դեպքում դրանք բարակ են/, կոթը կարճ է, նվագում են ծնկին ուղղահայաց հենած: Աշուղների սիրած նվագարանն է, այն գործածում էր նաև Ջիվանին:

Ունկնդրման նյութ ՝ Հակոբ Խալաթյան — Ով սիրուն սիրուն

2e14bac6-b594-4866-81b3-07fda1fc1a4e

 

Սազ, լարային կսմիթային նվագարան։ Տարածված է Կովկասում, Մերձավոր Արևելքում։ Գոյություն ունեն սազի մենակատարային, անսամբլային մեծ ու փոքր տեսակներ, որոնք համապատասխանաբար, ունեն տարբեր թվով մետաղե լարեր՝ 4-10: Սազը սիրված նվագարան է հատկապես գուսանների ու աշուղների շրջանում, հնագույն ծագում ունի: Աշուղական սազը սեփական երգին նվագակցող նվագարան է, որտեղ երգը բնորոշվում է ազատ հանկարծաբանական (իմպրովիզացիոն) ոճով, իսկ սազի նվագակցությունը՝ մեղեդիական զարգացման հարուստ զարդախաղերով: Տանձաձև իրանը (թթենուց կամ ընկուզենուց) ծածկված է բարակ կափարիչով, որի վրա կան ձայնադարձիչ անցքեր, կոթին զետեղված են փարդաներ։ Լարերը մետաղյա՝ բաժանված են 3 կամ 4 երկանդամ կամ եռանդամ ունիսոն խմբերի։Տեմբրը զնգուն է, բայց փափուկ։
Հայկական սազն ունի 10-13 լադ և 6-8 լար։Սազը հիշատակված է «Սասունցի Դավիթ» էպոսում։

Ունկնդրման նյութ

76f71c9d-96f1-4a75-90b4-902a31c6538f

 

Զուռնա փողային երաժշտական գործիք։ Հայաստանում լայնորեն տարածված հնագույն նվագարան է: Սասունցիների շրջանում նվագարանն ունի փող անվանումը: Իրենից ներկայացնում է փայտե փող, որը ծայրում ավելի լայն է։ Ուղիղ, աստիճանաբար լայնացող փողը մի կողմից ունի ութ, հակառակ կողմից՝ մեկ ձայնանցք: Վերևի մասում հագցվում է ձայնի օղակաձև կարգավորիչը, որը ներառում է ձայնավերարտադրման վերադիր սարքավորումը՝ մետաղե կամ այլ նյութից շրջանակը, որի կենտրոնում գտնվող բարակ գլանի վրա տեղադրված է փչելու երկլեզվակ հարմարանքը՝ պիպիչը: Պատրաստվում է հիմնականում ծիրանենու, թթենու կամ ընկուզենու փայտից, իսկ պիպիչը՝ եղեգից:Զուռնան օգտագործվում է բացօթյա վայրերում, ժողովրդական տոնակատարություններում, հարսանիքներում ու այլ արարողություններում:
Զուռնայի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը, տարածված է նաև Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Իրանում, Թուրքիայում:

Ունկնդրման նյութ՝ Արայիկ Մկոյան- Յարխուշտա 

c675efe3-a59e-416e-9bef-650c0c518383Պկու, եղեգից շինված նվագարան, նման է հայկական երաժշտական գործիք շվիին։ Ըստ որոշ աղբյուրների, պկուն առաջին անգամ ի հայտ է եկել 5-րդ դարում։ Բաղկացած է լեզվակից, եղջյուրից, փողից, հիմնականում եղեգնյա մուշտուկի փոխարեն օգտագործվում էր բարակ եղեգը լեզվակային կտրվածքով։ Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։ Այժմ, պկուն ունի 4 տարատեսակ, որոնք մեկը մյուսի հնչերանգային շարունակությունն են կազմում։ Պկուի ձայնածավալը մեծ է, մեծ օկտավայի մի-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը։

Ունկնդրում՝ Նորայր Քարտաշյան-Թամզարա

img_7278


Դափ
, դահիրա, հարվածային երաժշտական գործիք։ Կազմված է փայտյա կլոր, ոչ լայն շրջանակից՝ մի կողմը պատած կաշվե թաղանթով։ Իր բազմազան ձևերով ու անուններով կիրառվել և կիրառվում է թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի ժողովուրդների մոտ։ Փայտե շրջանակի ներսի կողմից կախված են լինում մետաղյա օղեր, բոժոժներ, արծաթյա դրամներ, ձայնահան այլ պարագաներ։ Նվագում են` ձեռքերի ափերով, մատներով զարկելով թաղանթին, նաև թափահարելով։ Հայերի, ինչպես և կովկասյան մյուս ժողովուրդների մոտ դափերն անսամբլային գործիքներ են։

Դափահարը, ըստ էության՝ դհոլահար է, սակայն դափին ոչ ամեն դհոլահար կարող է տիրապետել: Դափը պահանջում է մատնահարվածների նուրբ զգացողություն տեխնիկական վարպետություն, որի լավագույն կատարողներից են եղել Բաբկեն Ավոյանը, Վլադիմիր Եգերյանը, Հայկ Քոչարյանը, Շավարշ Գևորգյանը, երիտասարդ սերնդից՝ Սամվել Թորոսյանը, Մեսրոպ Խալաթյանը և ուրիշներ:

Ունկնդրում՝ Աննա Երիցյան, Մարիամ Մնացականյան- Ցորեն եմ ցանե

ded3f5c0-7d74-41cb-afd9-8c10ddc0bf19

Ուդ, լարավոր-կսմիթային նվագարան։ Ծագել է պարսկական բարբաթից՝ վերջինիս փարդաներ ավելացնելով, դարձել արաբական երկրների ժողովրդական գործիքարանի հիմնական նվագարանը, նաև արաբական երաժշտության տոնայնության համակարգը ներկայացնելու և տեսականորեն բացատրելու հիմնական միջոցը։ Լայնորեն տարածվել է Մերձավոր Արևելքի երկրներում, Միջին Ասիայում և Հայաստանում (նույնպես հնագույն ժամանակներից)։ Հայկական միջավայրում ուդը հայտնի ու տարածված է եղել վաղնջական ժամանակներից: Նվագարանի պատկերներ հանդիպում են միջնադարյան ձեռագրերում և տապանաքարերի վրա:

Ունկնդրում՝ Գեղամ Հարությունյան- Սիրեցի յարս տարան

92015793-b0f4-4401-9c2c-9aa113cc6a66

Երկթաղանթ հարվածային թմբուկ, որի շրջանակը պատրաստված է հիմնականում եղևնու, ընկուզենու, սոճու փայտից: Դհոլի տեսակներից է հոպալը։ Այն նվագելու համար պահանջվում են երկու փայտե ձողիկներ (հաստ՝ կոպալ և բարակ՝ ճիպոտ, որոնք պատրաստված են բամբուկից կամ եղեգից։ Ձայնը հնչում է երկու փայտե ձողիկներով կամ մատների ծայրով և ձեռքերի ափերով հարվածելով ձգված կաշվին։ Դհոլը նվագակցում է գրեթե բոլոր երաժշտական գործիքների հետ։ Հիմնականում դհոլի հետ նվագում են զուռնա, դուդուկ և այլ փողային գործիքներ։

 

Ունկնդրում՝ Սասնա ծռեր- Յարխուշտա

 

 

Ստորև ներկայացվող նյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի Բլոգից

 

Բլուլ – լինում է մի քանի տեսակ մետաղյա սնամեջ խողովակից առանց պիպիչի, հովվական սրինգի մի տեսակ է 8 նվագահան անցքերով, 7-ը վերևում, 1-ը ներքևում: Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած: Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից: Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա: Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն:

Նորայր Քարտաշյան – Համշենա շորոր-բլուլ

Դհոլ, Թմբուկ – Երկթաղանթ հարվածային թմբուկ, որի շրջանակը պատրաստված է հիմնականում եղևնու, ընկուզենու, սոճու փայտից: Սնամեջ գլանը 30-40 սմ է, որի վրա ձգվում է թաղանթը այծի կամ հորթի կաշվից: Սովորաբար մի կողմի թաղանթը բարակ է, մյուսը քիչ հաստ: Ձգված թաղանթների տրամագիծը 33-50 սմ է: Թաղանթները ձգվում են գլանաձև իրանի բաց մասերի վրա փայտյա կամ մետաղյա օղակների միջոցով, շրջանակը պարուրած խաչաձև պարանների օգնությամբ: Դհոլը ուսից կախելու համար խաչաձև պարաններին ամրացված է գոտի: Ձայնի հնչեղությունը կարգավորելու նպատակով իրանի վրա փոքրիկ անցք է բացվում: Հնչեղությունը բարձրացնելու նպատակով նվագելուց առաջ թաղանթները կրակի վրա են պահում: Դհոլը նվագում են ձեռքի մատներով կամ երկու փայտիկների օգնությամբ, որոնք լինում են տարբեր հաստության և կոչվում են տարբեր անուններով Թակիչ, Տմբիչ, Ճիպոտ, Կոպալ և այլն: Մեծ թակիչի գլուխը գնդաձև է, իսկ բռնակը ժապավենով կախված է դաստակից, որով հարվածում են հաստ թաղանթի կողմից, իսկ բարակ կողմից հարվածում են Ճիպոտով, որը 30-40 սմ երկարության հոնի, սալորենու, թթենու և այլ ամուր ծառատեսակներից պատրաստված, քիչ կորություն ունեցող ճկուն և ամուր շյուղ է: Ճիպոտի երկարությունր հավասար է լինում դհոլի տրամագծին:

Տիգրան Հովսեփյան և ընկերներ-դհոլ

 

 

 

 

Դուդուկ – Հայաստանում, Կովկասում և հարևան երկրներում տարածված փողային նվագարան: Ձայնը նման է հոբոյին, երկակի կամ կրկնակի եղեգնյա պիպիչով , փափուկ տեմբրով և տխուր քնարական երանգներով: Ունի 7 կամ 8 անցք առջևից և մեկը հակառակ կողմից: Պատրաստվում է ծիրանի կամ թթենու ծառերի փայտից, երկարությունը 30,5 սմ, նվագում են դամ պահելիս: Մունդշտուկը միջին մասում ունի շարժական օղակ լարվածքը կարգավորելու համար: Վերջին տարիների հայ նշանավոր դուդուկահարներից են Մ.Մարգարյանը, Լ.Մադոյանը, Վ.Հովսեփյանը , Ջ. Գասպարյանը:

Գևորգ Դաբաղյան-Մարալ ջան

 

 

 

 

Թառ – Լարային կսմիթային նվագարան ութ կամ տասնմեկ լարանի: Նվագում են կնտնտոցով: Գուղը ութաձև է, սնամեջ ամուր փայտից, թաղանթապատ փայտյա հենակը դրված է փառի վրա, սիմերը աղիքից կամ մետաղյա, թևը կամ կոթը բաժանված է 20-23 փարդայի: Թառը տարածված է Իրանում, Անդրկովկասում, Միջին Ասիայում: Հայաստանում տարածված է հիմնականում տասնմեկ լար ունեցող թառ, որոնցից առաջին երեք զույգը համարվում են հիմնական, իսկ մյուս երկու զույգը և մեկ կենտը օբերտոնային: Հայ երաժիշտները Բ.Մելիքյանը Ս.Սեյրանյանը և ուրիշները զգալի ներդրում ունեն Թառի կատարողական արվեստի զարգացման ասպարեզում:

Երգող փայտը-թառ

 

 

Քամանչա – /արաբ,ՙ Քեման, ջութակ բառից՚/ աղեղնա – լարային նվագարան 3-4 մետաղյա լարերով , գնդաձև /դդմանման/ կորպուսով, թաղանթային մեմբրանով, որ տարածված է Իրանում, հարևան երկրներում ինչպես նաև Հայաստանում: Լարերը ձգվում են ցլի փուչիկի թաղանթի վրայով: Վզիկը և մատնադաշտը առանց նոտաների բաժանման է: Գնդաձև կորպուսի ներքևում, մոտ 20 սմ երկարությամբ ցից ՙոտք՚ է ամրացված, որ նվագելիս հենարան է ծառայում, այն հենում են ծնկից վերև գործիքը բռնելով ձախ ձեռքով, իսկ աղեղը` աջ: Լարերը լարված են փոքր օկտավայի սոլ,առաջին օկտավայի ռե , լյա, երկրորդ օկտավայի մի: Անդրկովկասում ներկայումս տարածված է 4 լարանի Քամանչան, որ հայազգի վիրտուոզ քամանչահար Օգանեզաշվիլու կատարելագործած տարբերակն է, նա ավելացրել է 4-րդ լարը հետևյալ լարվածքով` փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի: Շնորհիվ այդ փոփոխության, քամանչայի տեմբրը դարձել է գեղեցիկ ու փափուկ, ունի տեխնիկական բազմազան հնարավոր-ություններ, որի շնորհիվ թե մենակատարային, թե անսամբլային նվագարան է:

Արշակ Իսախանյան՝ Քամանչայի նվիրյալը

 

 

 

 

Քանոն – աղելարային – կսմիթային նվագարան է, իրանը 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու – երրորդով լորենի կամ եղևնու փայտից է, մեկ- երրորդով թաղանթապատ,թաղանթը փուչիկից /եզան լավ մշակված այծի, ոչխարի կամ գառան կաշվից / ունի 24-26 եռակի լարեր հիմնականում աղիքից: Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով /հարիչով/: Լարվածքը մաժոր դիատոնիկ շարքով, ռե տոնայնությամբ է, հիմնականում երեք օկտավ հնչյունածավալ ունի: Շարժական հատուկ բռնակների միջոցով ամեն լարախմբի համար 2 առանձին բռնակ կա: Բանալիի օգնությամբ կես տոն բարձրացվում կամ իջեցվում է հենց նվագի ընթացքում, ձախ ձեռքով: Քանոնը նվագում են ծնկների վրա, ձախ ոտքը աջի վրա դրած, միաձայն, երկձայն և բազմաձայն հնչողությամբ, այն մենակատարային և անսամբլային նվագարան է:

Ծովինար Հովհաննիսյան – Քանոն, Իմպրովիզացիա Ա. Մանդակունյանի «Սիրելիս» երգի թեմայով

 

 

 

Սանթուր – Արևելյան բազմալարային հարվածային նվագարան է: Սանթուրի մի քանի տեսակներ են հայտնի, ամենատարածվածը փայտյա սեղանաձև մի արկղ է, վրան ձգված 145 / 25.3 / մետաղյա լարերով, վերևի կափույրի վրա ձայնադարձիչ անցքեր են, լարերը ձգված են սեղանի հիմքին զուգահեռ և հնչյունները ստացվում են փայտյա մուրճիկների հարվածներով: Ձայնը ցածր ռեգիստրում միայնակ , բարձրում երկանդամ, եռանդամ խմբերով ձգված: Լարվածքը քրոմատիկ է: Նվագում են ծնկներին դրած, կամ հատուկ հենարանի ոտների վրա: Սանթուրի զնգուն նվագը ուղեկցվում է հարվածող բաց լարերի միալար, խուլ աղմուկով: Օգտագործվում է աշուղական խմբերում: Ձայնն ընդհատող հարմարանքից զուրկ լինելովª Սանթուրը չի օգտագործվում շողովրդական նվագարանների համույթներում և նվագախմբերում:

Սարգիս Պետրոսյան-Եղիցի լույս-Սանթուր

 

 

 

 

 

Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։

Հայկական ժողովրդական երգ-Հովվի կանչը, շվի

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s