Մանկական խաղերգերի հավաքանի

Ազգագրական փառատոնի շրջանակներում, Աստղիկի ցանկությամբ և երաժիշտների օգնությամբ ստեղծեցինք մի այսպիսի ձայնատեսադարան։ Ստորև կարող եք գտնել մանկական մի շարք  խաղերգեր՝ սեբաստացի սովորողների  և դասավանդողների կատարմամբ։ Բարի վայելում․․․   Իսկ այստեղ առանձնացրել ենք mus.mskh․am-ի երաժշտական փաթեթները՝ Զատկական երգեր Տյառնընդառաջի և հարսանեկան երգեր Համբարձման երգեր Ազգային պարերգեր Թումանյանական տեքստերով երգեր Սուրբ ծննդյան ավետիսներ Շարունակել կարդալ Մանկական խաղերգերի հավաքանի

Տոնական առավոտյան պարապմունք

Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Օր՝ հունվարի 31 Ժամ՝ 9։00-9։30 Համակարգող՝ Սեդա Թևանյան Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-3-րդ դասարաններ, Արևմտյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր․․․ Ծրագրում՝ Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան Ունկնդրման նյութեր` Կոմիտաս քառյակ Ուրախ մարմնամարզություն Մոցարտ-«Թուրքական մարշ» Zaz- Je veux Կոմիտասյան երգեր-խաղերգեր՝ Հեյ ջան ղափամա Հաղչա հուղչա Հոպ թռի Հոյ նազան Պսակ — պսակ Այլի հո Կիկլիկո Օր պար, ճոր պար   Ազգային պարեր՝ Խամխամա Փափուռի Բուլուլ   4-5-րդ դասարաններ Ծրագրում՝ Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան Ունկնդրման նյութեր` Կոմիտաս քառյակ Ուրախ մարմնամարզություն Մոցարտ-«Թուրքական մարշ» Zaz- Je veux Ազգային երգեր, պարերգեր Հեյ ջան ղափամա Հոյ նազան- Կոմիտաս Հանիման ջանիման Բոբիկ ջուր մի էրա Զինչ ու զինչ Մոկաց շուկեն Պարեր՝  … Շարունակել կարդալ Տոնական առավոտյան պարապմունք

Հունվար ամիս․ հաշվետվություն

Ճամփորդություն դեպի  «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։  Ավանդական խոհանոց․ Խորիզով գաթա Ազգագրական փառատոն 2020․ Մանկական խաղերգեր 1․1 դսարանի հետ Ազգագրական փառատոն 2020․ Ջավախքի շրջանի պարերգերի ուսուցում․ Արդյունը հունվարի 31-ին Ազգագրական փառատոն 2020-ի շրջանակներում խաղերգի ուսուցում 3․2 դասարանի հետ Ազգագրական փառատոնի շրջանակներում ազգային խաղերգերի ուսուցում 2․1 դասարանի հետ Շարունակել կարդալ Հունվար ամիս․ հաշվետվություն

Ազգային խաղերգ․ 2․1 դասարան

Ազգագրական փառատոն 2020-ի շրջանակներում սովորեցինք Կիկլիկո խաղերգը։ Միասին երգեցինք պարեցինք, բեմադրեցինք հորինեցինք։ Մի խոսքով շարունակությունը ՝ ստորև Շարունակել կարդալ Ազգային խաղերգ․ 2․1 դասարան

Փետրվար ամիս․ նախագծեր

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ․ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» «Ազգային նվագարանների ճանաչում» նախագիծ «Ազգային պարերգերի ուսուցում» նախագիծ․ Տեարնըդառաջի ծեսը Արևմտյան դպրոցում Բարեկենդանի ծեսը Արևմտյան դպրոց պարտեզում Շարունակել կարդալ Փետրվար ամիս․ նախագծեր

Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ (առավելագույնը 25 հոգի) Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Ժամկետը՝ Փետրվարի , ժամը՝ 14։00-16։30 Ծրագիր՝ «Զար զընգը, թող զնգա» Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առաավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի ստեղծագործական գործունեությանը Նախապատրաստական աշխատանքներ՝ Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Կոմիտասի մասին, կծանոթանան ստեղծագործություններին առավել մանրամասն Ընթացք՝ Կրթական ծրագրի առավելությունն այն է, որ երեխաները այլընտրանքային կերպով ստանում են անհրաժեշտ և խորը գիտելիքներ։ Արդյունք՝ Երեխաները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած իմֆորմացիան։ Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում: Ճամփորդության ծախսեր՝ ճանապարհածախս, … Շարունակել կարդալ Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Խլբանէ

Լե, լե, լե, լե, խըլբանե , Լե, լե, լե, լե, խըլբանե, Խըլբո թըվանք չը բանե, Մամուս քարման չը մանե։ Լե, լե, լե, լե, խըլբանե, Լե, լե, լե, լե, խըլբանե, Պապուս գութան խափան է, Եզներ արձկած, չըն բանե: Լե, լե, լե, լե, խըլբանե, Լե, լե, լե, լե, խըլբանե, Շորվեն հարտն ի, չըն տանե, Անոթի ին, չըն բանե։ Խլբանե — ղալբ, կեղծ, խարդախ, անազնիվ: Թըվանք — հրացան: Քարման — խաչաձև փայտե թևերով հարմարանք բուրդ և մազեղեն մանելու համար: Շորվա — Մսով կամ յուղով (ձեթով) ու բրնձով (ձավարով) ապուր: Անոթի — քաղցած: Խնուսի հայությունից ավանդված պարերգ է: «Խըլբանե» բառն ավելի հաճախ հանդիպում է … Շարունակել կարդալ Խլբանէ

Առավոտյան ընհանուր պարապմունք 29․01-31․01

Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Ժամ՝ 9։00-9։15 Համակարգող՝ Սեդա Թևանյան Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր․․․ Ծրագրում՝ Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան Ունկնդրման նյութեր` Վիվալդի- Ձմեռ Չայկովսկի- Մարշ Ուրախ մարմնամարզություն Յ. Շտրաուս- «Պոլկա» Մոցարտ-«Թուրքական մարշ» Zaz- Je veux ZAZ – Qué vendrá  Կոմիտասյան երգեր-խաղերգեր՝     Հաղչա հուղչա Զնկլիիկ օրոճ Պսակ — պսակ Տերընդեզ Գնացեք տեսեք Այլի հո Հոպ թռի Կիկլիկո Օր պար, ճոր պար   Ազգային պարեր՝ Խամխամա Փափուռի Բուլուլ Գյովդ/ վեր վերի   Շնորհավորանք Շարունակել կարդալ Առավոտյան ընհանուր պարապմունք 29․01-31․01

Տյառնընդառաջի ծես․նախագիծ

Հայկական կենցաղը լի է ծիսական և նշանակալից տոներով և այդ ծիսական տոներից մեկն էլ Տյառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծյումը Աստծուն: Տյառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը: Մարդիկ հավաքվելով կրակի շուրջը երգում պարում զվարճանում էին: Նրանք հավատում էին, որ կրակը կտանի անհաջողություններն ու ցավերը, հիվանդություններն ու վատ սովորությունները։ Ցատկում էին խարույկի վրայով, իսկ առաջացած մոխիրը լցնում էին ծառերի և ծաղիկների արմատներին` հույս ունենալով, որ տարին բերքառատ ու լիքը կլինի: Նախագիծ ՝ Տյառնընդառաջի … Շարունակել կարդալ Տյառնընդառաջի ծես․նախագիծ

«Շրխկան համույթ»․ նախագիծ

Նախագիծ՝ «Շրխկան համույթ» Նպատակը՝ Սովորողների մոտ ռիթմիկայի զարգացում Ռիթմիկ պատկերի ընկալում և վերարտադրում Ռիթմիկայի միաձուլումը երաժշտությանը երգերին Շրխակ ինքնաշեն գրծիքների միջոցով ռիթմիկ համարների ստեղծում Մասնակիցներ՝1-5-րդ դասարանցիներ Ընթացքը Սովորողների հետ ուսումնասիրում ենք  նոր ռիթմիկա և հնչողություն ունեցող իրեր, ընտրում ենք ամենահետաքրքիրները; Սկզբում ծանոթացնում ենք իրերի՝ հնչողությանը, տեսքին , ինչի՞ց և ինչպե՞ս է պատրաստված , ի՞նչ նյութեր են օգտագործված, ինչպիսի ձայներ կարձակի .. բեմադրել ռիթմիկ համարները, որ լինի հետաքրքիր; Խնդիրներ՝ փոքր ռիթմիկ վարժությունների միջոցով զարգացնել ռիթմիկայի ընկալումը երեխային ազատ ռիթմիկ պատկեր հորինելու հնարավորություն ընձեռել երաժշտության ռիթմիկ նվագակցության կարողության յուրացում ազգային երգերի ռիթմիկ նվագակցություն, շրխկանների, ծափերի միջոցով Արդյունքում ՝ սովորողի մոտ կձևավորվի ռիթմիկայի … Շարունակել կարդալ «Շրխկան համույթ»․ նախագիծ