Զատկի ծեսը Ազատան գյուղում

Զատկի ծեսը Ազատան գյուղի բնակիչների և դպրոցի սովորողների հետ․ Երկօրյա ծիսական ճամփորդություն

Նպատակը՝ Զատկի ծեսի յուրացում և իրականացում Ազատան գյուղի բնակիչների և կիրակնօրյա դպրոցի սովորողների հետ,

Վայրը՝ «Սուրբ Հարություն» Կրթական կենտրոն

Մասնակիցներ՝ Սեբաստացի սովորողներ, գյուղի բնակիչներ, կիրակնօրյա դպրոցի սովորողներև դասավանդողներ

Խնդիրներ՝ Ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը
Նախապես յուրացնել զատկական երգերն ու պարերը, ասույթներն ու խաղիկները
Ուսումնական ծիսական գործընթացը կազմակերպել Ազատանում 

Աշխատանքի կազմակերպման ձևը՝ խմբային, անհատական, հեռավար

Ընթացքը՝ Ծեսի յուրացում պարերգերի, խաղերի, խաղիկների յուրացում-ուսուցում, կապ համացանցով- և հեռախոսազանգով համագործակիցների հետ

Արդյունք՝ Տեսագրություն, ֆոտոշարք, հետագա համագործակցային կապերի հաստատում

Երգերը նախապես ուղարկվել է երեցկնոջը՝ Գոհարին ով իր երգեցիկ երգչախմբով կմիանա մեր ծեսին, իսկ պարուսուցումը կկատարենք տեղում։

Ծրագրում՝

Զատկական երգեր

Ազգային խաղեր, ձվախաղեր

Օգտագործված նյութերի աղբյուր՝ Մարինե Մկրտչյանի բլոգ , 
Ռ․Հարոյան- Զատիկ

Թողնել մեկնաբանություն