Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Հոգևոր Հայաստան նախագծով՝ Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում.

Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում․ 

Համակարգումը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ (ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան)

Օր՝ Մարտի 4

Ժամ՝ 9:00-9:15

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Խմբավարներ՝ Սեդա Թևանյան, Աչեր Բաստաջյան

Լուսաբանման պատասխանատու՝Սոնա Փափազյան

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր…

Ծրագրում՝

«Տէրունական աղոթք»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

Յայս Յարկ- Սեդա Թևանյան, նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի:

«Մանուկների հա՛յր  մեր» ՝ Կոմիտաս

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

«Առաւօտ լուսոյ» ՝ Ն. Շնորհալի

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմության,

Դավանողիս բաց,

Դասեցոյ վերնոցն:

«Սուրբ Աստուած »

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

Յիշեա Տէր

Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Տաղ Ս.Աստվածածնայ- Աչեր Բաստաջյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան:

Յամենայնի

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.

Օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ, 

Գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,

Տէր Աստուած մեր:

«Գոհանամք ըզՔէն Տէր»— Արևմտյան երգչախումբ

Գոհանամք ըզՔէն Տէր,
Որ կերակրեցեր ըզմեզ,
Յանմահական սեղանոյ քոյ,
Բաշխելով ըզմարմին եւ զԱրիւնդ,
Ի փրկութիւն աշխարհի,
Եւ կեանք ազնփանց մերոց։

«Քրիստոս ի մէջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

«Տէր ողորմեա»

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

«Հայրապետական Մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Թողնել մեկնաբանություն