Ազգային խաղերի նկարագրություն

Գինինա-Գինինա ( Մեծվորներ)


Խաղին մասնակցում են 10-ից ավելի մասնակիցներ, որոնցից 2 տղա հասակավորներն իրենց
թևերով օղակ են կազմում և բոլորից թաքուն իրենց համար ընտրում են, օրինակՙարծաթ ու ոսկի՚ կամ ՙտանձ ու խնձոր՚ պայմանական անունները: Մյուսներն իրար պոչից բռնած պտույտ են •ործում մեծվորների շուրջը, միասին արտասանելով հետևյալը. Գինինա, գինինա, Վանականուշ գինինա, Սինինա, սինինա, Մեջը լիքը Գինինա: Այնուհետև գալիս, կռանում և երգը կրկնելով անցնում են մեծվորների օղակած թևերի տակով: Մեծվորնեը վերջինին առնում են օղակի մեջ և ականջին փսփսում. «օսկի±ն կուզես, թը± արծաթը»: Օղակվողն ընտրում է դրանցից մեկն ու մեկը, որով դառնում է ոսկու կամ արծաթի տիրոջ ընկերը: Այսպես շարունակվում է մինչև վերջին մարդը, որին արդեն բարձրաձայն հարցնում են. «օսկի±ն կուզես, թը± արծաթը», որով և կազմվում է հավասարաթիվ 2 խումբ: Այնուհետև գծում են մի ուղիղ գիծ, որի հակառակ կողմերի վրա ոտքով հենվում են մեծվորները և բռնում իրար ձեռքից: Մյուսնեը, մեծվորների և միմյանց մեջքին փաթաթվելով, շղթա են կազմում ու քաշում: Մեծվորներից որի ոտքն անցավ գծից այն կողմ, պարտվում է և դառնալով հակառակորդ խմբի անդամբռնում է վերջինի մեջքից: Պարտված մեծվորի
շղթայի առաջին անձը դառնում է մեծավոր և խաղը նույնությամբ շարունակում: Պարտված է համարվում այն խումբը, որի անդամներն աստիճանաբար անցնում են հակառակորդի կողմը: Այդ ժամանակ հաղթողները
պարտվողներին ասում են.-Ձեր ճոպանը փթած է։

Ճոպան ճոպան

Մի խումբ երեխաներ հավաքվում են մի արձակ տեղ, օրինակ՝ կալում, բռնում են մեկ-մեկի ձեռքից և երկար ճոպանի նման ձգվում։ Կռնաբռնուկ արած երեխաների 2 ծայրերից բռնում են խաղացողներից ամենից ուժեղները, որոնք պարագլուխ են կոչվում։ Պարագլուխները նշան են անում և սկսում խմբովին երգել՝

Ճոպան, ճոպան,
Կաշվի ճոպան,
Իշի ճոպան,
Գոմշի ճոպան,
Ձիգ տու, քաշի,
Էլ մի աշի,
Որտեղ մաշի,
Էնտեղ` ճըրթ:

Այս ասելով՝ ձիգ են տալիս պարանի 2 ծայրից պարագլուխներն իրենց ընկերներով։ Եթե խաղացողները ուժեղ և դիմացկուն երեխաներ են լինում, ոչ մի հնար չի լինում իրարից կտրվելու և խաղերգը կրկնվում է մի քանի անգամ, իսկ եթե որևէ կողմը ավելի ուժեղ է լինում մյուսից, ձիգ է տալիս ճոպանը, որտեղ թողնվում է՝ այնտեղ ճըրթ, կտրվում է։ Կտրող կողմում լինում են ավելի շատ երեխաներ։ Կտրելուց հետո հաղթողները շրջան են կազմում և մնացածին շրջանի մեջ անելով ՝ երգում են ու ծափ տալիս։

Եզան տեր եք`
Եզը բերեք,
Գոմշի տեր եք`
Գոմեշ բերեք:
Բերեք մորթենք,
Կաշին քերթենք,
Կաշին քերթենք,
Ձող-ձողատենք,
Ձող-ձողատենք,
Ճըղ-ճըղատենք,
Մի հատ թազա
Ճոպան անենք:

Երգի այս մասն ասելիս շրջանի մեջ մտած երեխաները պարտավոր են մեկը-մեկից լավ պարել։ Ում պարը դուր չգա պարագլուխներին , նրանք բռնում են նրա ականջներից և ձիգ տալիս, իբրև թե “եզան ու գոմշի տեր ես, բայց չբերեցիր, որ մորթեինք ու նոր ճոպան անեինք”։ Այդ ժամանակ ականջները քաշվող երեխան պարտավոր է երգել՝

Բախշի, բախշի,
Այ, պարբաշի,
Եզ է, էշ է,
Թե գոմեշ է,
Քեզ փեշքեշ է:
Վայ, ես մեղա,
Հազար մեղա:

Երբ պատժվողը ներողություն է խնդրում, պարագլուխները ներում են և ականջները թողնում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s