Մեղրագովքի, մեղրաքամի ծեսին ընդառաջ երգերի, հանելուկների, խաղ-ասիկների փաթեթ կրտսեր դպրոցների համար

Մեղրաքամի ծեսին ընդառաջ մեղրագովքի ծաղկագովքի երգեր կրտսեր դպրոցների համար

1․ Պզզան մեղուն

Պզան, պզան, պզպզան,

Պստիկ մեղու տզտզան,

Դաշտ ու հովիտ կշրջես,

Բարձր սարեր կթռչես,

Սուսան, սմբուլ կծծես

Ու ոտքերով թավամազ

Փոշի առած՝ տուն կգաս:

 

2․ Սար սար

Սա՛ր, սա՛ր,

Ես սարերի ծաղիկն եմ,

Ջա՛ն, ջա՛ն,

Ես Լևոնի քուրիկն եմ։

Սա՛ր, սա՛ր,

Ժամին դռնէն դուրս ելայ,
Ջա՛ն, ջա՛ն,

ԱրևԻ պէս լուս ելայ։

Սա՛ր, սա՛ր,

Էն սարին սա՛ր չեմ ասի,
Ջա՛ն, ջա՛ն,

Վատ տղին լավ չեմ ասի:

 

Սա՛ր, սա՛ր,

Հաց եմ թխել փրփրի

Ջա՛ն, ջա՛ն,

Վատ խոսողը քրքրի:

3․ Մանդրիկ թփիկ ըռեհան

Մանդրիկ թփիկ ըռեհան,
Էլնինք սարերը սեյրան.
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:շ
Էլնինք սարերը արոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Տեսնենք՝ ում քուրն է խորոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Օսկին ճակտիս շարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Վարդ ու մեխակ ճարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Սարեր, ձորեր ման արի,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Արևի հետ տուն արի,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

4․Հոպ թռի

Կրկնակ.
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի,մեղու ջան,
Շուտ թռի, շախով թռի,
մեղու ջան:
Խնձոր ես ծառի վրա,
մեղու ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
մեղու ջան.
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Մեղու ջան,
Շուտ թռի, շախով թռի, Մեղու ջան:
Անուշ տաղ ասող կաքավ,
մեղու ջան,
Կանգնել ես քարի վրա,
մեղո ջան.
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Մեղու ջան,
Շուտ թռի, շախով թռի, մեղու ջան:
Ախպեր ունեմ՝ գառնարած,
մեղու ջան,
Պարի միջին շվարած,
մեղու ջան,
Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Մեղու ջան,
Շուտ թռի, շախով թռի,մեղուջան:

Գովք մեղվի

 

— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:

 Մեղվին գովենք:

 

Գովենք, գովենք, ու՞մ գովենք,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Մեղվի բզզոցը գովենք,

Ջան, ծաղիկ, ջան, ջան:

 

Բզբզալով կերգես,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Պզպզալով կթռչես,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

 

Թըռ, թըռ, ծաղկին կնստես,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Անուշ նեկտար կքաշես,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

 

Մեղուն նստե ծառի տակ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Ծաղիկն առե թևի տակ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

 

Գովք մեղրի

 

— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:

 Մեղրին գովենք:

 

Գովենք, գովենք, ու՞մ գովենք,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Մեղրի գույնը մենք գովենք,

Ջան, ծաղիկ, ջան, ջան:

 

Ոսկե դեղին քո գույնը,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Արևից պայծառ գույնը,

Ջան, ծաղիկ, ջան, ջան:

 

Գովենք, գովենք, ու՞մ գովենք,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Մեղրի համը մենք գովենք,

Ջան, ծաղիկ, ջան, ջան:

 

Ծաղկանց բույրով՝ ծորացող,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Ծաղկանց համով ու հոտով,

Ջան, ծաղիկ, ջան, ջան:

 

 

Հանելուկներասիկներ

 

 

 

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

Մեղվագովք

Գործավոր փոքր և հրաշալի,

Զամեն շրջի յանապատի

Մասունս առնի նա ամենի,

Յառաջ բերե գործ ցանկալի։

Հեղինակ – Ներսես Շնորհալի

 

Ի՞նչ միջատ է ժրաջան,

Ճարտարապետ՝ աննման,

Ծաղիկից ծաղիկ թևածում՝

Աշխատում է օրնիբուն,

Ծաղկափոշին հավաքում,

Մարդուն ի՞նչ է պարգևում:

/Մեղու/

 

Անցնում հեկտար առ հեկտար՝

Նա հավաքում է նեկտար,

Թաթախվում է գույներում՝

Դառնում գույների նեկտար:

/Մեղու/

 

 

 

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

Մեղվագովք

Գործավոր փոքր և հրաշալի,

Զամեն շրջի յանապատի

Մասունս առնի նա ամենի,

Յառաջ բերե գործ ցանկալի։

Հեղինակ – Ներսես Շնորհալի

 

Ի՞նչ միջատ է ժրաջան,

Ճարտարապետ՝ աննման,

Ծաղիկից ծաղիկ թևածում՝

Աշխատում է օրնիբուն,

Ծաղկափոշին հավաքում,

Մարդուն ի՞նչ է պարգևում:

/Մեղու/

 

Անցնում հեկտար առ հեկտար՝

Նա հավաքում է նեկտար,

Թաթախվում է գույներում՝

Դառնում գույների նեկտար:

/Մեղու/

Մանկախաղաց թռնոցիներ

  • Թռի, թռի, թռցնեմ,
    Սև հավի միս կերցնեմ,
    Կարմիր գինի խմցնեմ,
    Հով ծառի տակ քնցնեմ:
  • Հա թռի, թռի, թռցնեմ,
    Չիր ուչամիչ կերցնեմ,
    Մեղր ու կարագ կերցնեմ,
    Աղբյուրի ջուր խմցնեմ,

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s