Նախագծի հեղինակ ՝ Մարինե Մկրտչյան Նախագծի թեման. «Ազգային ծեսեր. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր» Նպատակը ջրի (անձրևի)կարևորությունը, անհրաժեշտությունը բնության մեջ, մարդու կյանքում, ազգային ծեսերին՝ նոր կյանք: Ժամանակացույցը Նախագիծն իրականացվում է հուլիս — օգոստոս ամիսներին (շոգ օրերին), երբ բույսերը չորանում են շոգից: Ծեսն իրականացնողներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարների տարատարիք սովորողներ, ընտանեկան նախագիծ, որին կարող են մասնակից լինել տարատարիք երեխաներ: Ընթացքը. Ուսումնասիրում են ջուրը՝ իր տարբեր դրսևորումներով (ջուր, գոլորշի, սառույց, տաք և սառը վիճակներ), ուսումնասիրում են անձրևաբեր և անձրևախափան ծեսերին նվիրված գրառումները՝ Ա. Շահնազարյանի «Երգ ու հաց» գրքից. Նուրի, Նուրի Թամար Հայրապետյան, «Անձրևաբեր և անձրևախափան ծեսերի երկհակադիր ընկալումների շուրջ» , գտնում են այլ գրառումներ (համացանց, գրականություն), … Շարունակել կարդալ «Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր»․ նախագիծ