Նախագիծ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» Նպատակ ազգային հոգևոր մշակույթի յուրացում, հոգևոր երգերի տարածում: Խնդիրներ ծիսական հոգևոր արարողակարգերի ուսումնասիրություն, համապատասխան շարականների ընտրություն, կրթահամալիրի բոլոր օղակներում հոգևոր երգերի, շարականների ուսուցում, կատարում, առավոտյան ընդհանուր պարապմունքներին՝ ուսուցում, կատարում, մեդիաուրբաթներին՝ ընդհանուր ուսուցում, կատարում, ծիսական հոգևոր արարողակարգերի, ազգային ծեսերի ընթացքում համապատասխան հոգևոր երգերի, շարականների կատարում, ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում հոգևոր երգերի, շարականների կատարում: Աշխատանքի կազմակերպման ձևը Անհատական և խմբային: Մասնակիցների կազմը Կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ: Ընթացք ուսումնասիրել հոգևոր ծիսական արարողակարգերը, կատարել համապատասխան հոգևոր երգերի, շարականների ընտրություն, կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ, առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթների, ուսումնական ճամփորդությունների, … Շարունակել կարդալ Նախագիծ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ»