Ամանորի ծեսը նախակրթանարում

Ամանորի ծես․ նախագիծ Երգեր՝ Տոնածառ ջան Այ քեզ տոնածառ Զար, զընգը Փաթիլներ Խաղերգեր՝ Տատիկ զալուր կմաղեր, Գունդ անեմ Քուրիկ Զիզի Հարի խնոցի Տեքստեր և կարաոկեներ 1. Տոնածառ ջան Տոնածառ ջան, տոնածառ Ի՜նչ սիրուն ես ու պայծառ, Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է, Չորս կողմը լույս ու փայլ է:   Կարմիր աստղ գագաթին, Ծառի տակ՝ Ձմեռ պապին, Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է, Չորս կողմը լույս ու փայլ է:   2. Այ քեզ, այ քեզ տոնածառ Կրկներգ. Այ քեզ, այ քեզ տոնածառ, Համով, հոտով տոնածառ, Զարդարել ենք տոնածառ, Քաղցրահամ ու շատ պայծառ: Քաղցր չամիչ, համեղ նուշ, Տանձ ու … Շարունակել կարդալ Ամանորի ծեսը նախակրթանարում

Ամանորի ծես․ նախագիծ

Ամանորը կամ Նոր տարին ամենատարածված և սպասված տոնն է եղել հայոց մեջ։ Արևմտյան հատվածում ապրող հայերը մեծ մասամբ նշում էին Նավասարդ կոչված տոնը, որը ժամանակագրորեն ընդգրկում էր օգոստոս 11 -սեպտերմբերի 9-մ ընկած հատվածը, սակայն 19-րդ դարից սկսած մասնավորախես Հայաստանի արևելյան հատվածներում սկսեցին մեծ շուքով տոնել նոր տարին, որը նշվում էր Հունվարի 1-ին։ Նոր տարին հայկական տարբեր շրջաններում տարբեր անվանումներ ուներ՝ Ամանոր, Տարեմուտ, Տարին գալուխ, Կաղանդ, Կաղինդ և այլն։ Կախ և Կաղ բառերը բացատրվում են,որպես այդ գիշեր կախ տված մրգերը տուն բերելու, երդիկից գուլպայով նվերներ կախ տալու օր։ Նոր տարու ամենակարևոր և ամենակենտրոնական դետալը տոնածառն էր։ Տարբեր շրւջաններում տոնածառը տարբեր կերպ … Շարունակել կարդալ Ամանորի ծես․ նախագիծ

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատեսի երգեր

Երգեր՝ 1.Զար, զընգը 2.Բասեն բարի 3.Տոնածառ ջան   Տեքստեր և կարաոկեներ՝ 1.Զար, զընգը Զար, զընգը Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա, Պարենք գիշեր լուսընկա: Էս գիշեր` լուսնակ գիշեր, Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա, Ձուն էկեր` գետին նախշեր, Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա, Էլի պարը բոլորավ, Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա, Քուրըս միջին մոլորավ, Պարենք գիշեր լուսընկա: Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա, Պարենք գիշեր լուսընկա: 2.Բասեն բարի Բասեն բարի, Բասեն բարի, Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Տղա՛, արի, բռնե, պարի, Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:   Բասեն բարի, Բասեն բարի, Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Աղջի, արի, բռնե, պարի, … Շարունակել կարդալ «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատեսի երգեր

Առավոտյան ընդհանուր պարապմունք․ 25․11-29․11

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր ․․․ Ծրագրում՝ Կրթահամալիրի հիմնը՝ <<Անդաստան>> Ունկնդրման նյութեր` 1. Կոմիտաս քառյակ Ուրախ մարմնամարզություն Յ. Շտրաուս- «Պոլկա» Մոցարտ-«Թուրքական մարշ» Հոգևոր երգեր՝ «Հայր մեր»-Կոմիտաս «Առավոտ լուսո»— Ներսես Շնորհալի 1-3-րդ դասարաններ «Ձիուկ» «Այբ, բեն, գիմ» «Կոտ … Շարունակել կարդալ Առավոտյան ընդհանուր պարապմունք․ 25․11-29․11

Կոմիտասով աշուն․ ուրբաթ համերգ

Նոյեմբերի 22-ին Մարմարյա սրահում տեղի ունեցավ հերթական ուրբաթ-համերգը, որի պատասխանատուն այս անգամ Արևմտյան դպրոց-պարտեզն էր։ Մարմարյա սրահը լի էր սովորողներով, ծնողներով, հյուրերով և լիքը-լիքը պայծառ գույներով։ Մենք ցանկացել էինք ստեղծել տոնական տրամադրություն, որով էլ կճանապարհեինք 2019թ-ի ոսկեզօծ աշունը։ Ծրագրում հնչեցին կոմիտասյան կատարումներ, ազգային պարեր, պարերգեր աշնանային ընթերցումներ և այլն։ Միասնական պարով ներկայացան նաև Արևմտյան դպրոցի դասավանդողները Դասարան TV-ի  անդրադարձը ուրբաթ-համերգին   Ուղիղ միացումներ ուրբաթ-համերգից՝ Փառանձեմ Գրիգորյան- 1 Աստղիկ Արսենյան-1, 2, 3, 4, Արմինե Գոգինյան- 1,2 Արփինե Սիմոնյան- 1,2, 3, 4, 5, 6, 7, Հասմիկ  Մարտիրոսյանի- 1,     Շարունակել կարդալ Կոմիտասով աշուն․ ուրբաթ համերգ

Աստղազարդ ծննդյան տոն․ ամփոփում

Նոյեմբերի 21-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրական տոն էր՝ ծննդյան տոն, որին պատրաստվում էինք մեծ շուքով և պատասխանատվությամբ։ Այս ծննդյան տոնը ուներ առանձնահատուկ նպատակ՝ մանկական ծննդյան ծեսը դուրս բերել կաղապարներից և դարձնել ծիսական և գունեղ։ Այդ ծրագիրն իրականացնելու համար իհարկե պետք էր թիմային և նպատակային պատրաստություն, որին մասնակից դարձնան բոլորը՝ դաստիարակները, դասվարները, տեխնոլոգները, սովորողները և իհարկե գլխավոր համակարգողները՝ երաժիշտները։ Արդյունքում ծննդյան տոնը դարձավ ծեսն ուսումնասիրելու և նախագծային տեսքի բերելու հիանալի միջոց։ Ծրագրի համակարգումը վստահվել էր ինձ և փորձեցի այնպես կազմակերպել, որ թե՛ փոքրիկ Աստղիկը  վայելի իր օրը, և թե՛ մեծահասկներն ու իրեն շրջապատող մարդիկ ծանոթանան մանկական ծիսական խաղերին, ասիկներին, ծափ-խաղերին։ Օրը … Շարունակել կարդալ Աստղազարդ ծննդյան տոն․ ամփոփում

Ամանորյա բարեմաղթանքներ․

Նոր տարվա համահայկական  սովորույթներից կարելի է առանձնացնել, առաջին հերթին, նախորդն օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, որոշ տեղեր նաև` աղջնակների խմբերի ծիսական շչջայցերը և տոնը շնորհավորելու ավանդույթը: Խմբերը պարելով շրջում էին փողոցներում և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Սովորաբար շնորհավորում էին երգելով: Երգերը` բարեմաղթություններ էին, ընտանիքի անդամների գովք, տոնական ճաշատեսակների խնդրանք: Մինչ տներում զբաղված էին տոնական պատրաստություններով, տղաները երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով ավետում էին հին տարվա ավարտը, Նոր տարվա ԳալուստԸ: Չնայած բովանդակային մեծ ընդհանրությանը, այդ երգերը շատ էին տարբերվում: Նախ դրանցից յուրաքանչյուրը կատարվում էր տեղական բարբառով, երգերում հիշատակվող ուտելիքների թվարկումից, ըստ էության  կարելի … Շարունակել կարդալ Ամանորյա բարեմաղթանքներ․

«Ձոն խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» Հարիսայի համտես, համայնքային տոն

Նոյեմբերի 16-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում նշվում էր արդեն ամենամյա դարձած Հարիսայի ծեսը։ Եփվել էր ավանդական հարսիան, բացվել էին թթվի և գինու կարասները, կրթահամալիրը լի էր հյուրերով, ծնողներով և սովորողներով։ Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց, որտեղ կատարվեց Հարիսայի օրհնության ծես, որից հետո սովորողների, ծնողների և հյուրերի խմբերը շարժվեցին կրթահամալիրի դպրոցներ ճաշակելու սիրելի հարիսան։ Միասին երգեցինք, պարեցինք, համտեսեցինք մեր սիրելի հայկական ուտելիքը։ Եվ վստահ կարող եմ ասել, որ մարդիկ պահպանելուց բացի կարող են ստեղծել իրենց տոնական օրերը և դարձնել դրանք ավելի շատ և առավել հետաքրքիր։ Սոնա Փափազյանի տեսանյութը առավել մանրամասն ձեզ կպատմի մեր գունեղ օրվա մասին։ Ուղիղ միացումներ՝ Արմինե Գոգինյանի էջից  Սմբատ … Շարունակել կարդալ «Ձոն խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» Հարիսայի համտես, համայնքային տոն

Գեղարվեստը կրթահամալիրում․ ուրբաթ-համերգ Մարմարյա սրահում

Նոյեմբերի 15-ը տոնական շաբաթվա ամփոփումն էր։ Մարմարյա սրահու հավաքվել էին տարատարիք սովորողներ՝ նշելու իրեն կրթահամալիրի տոնը։ Միասնական մանկական, պատանեկան, ուսոցչական երգչախմբերը իրենց կատարումներով շնորհավորեցին մեր սիրելի կրթահամալիրին։ Այստեղ կարող եք տեսնել ուրբաթ-համերգի լուսանկարները։ Շարունակել կարդալ Գեղարվեստը կրթահամալիրում․ ուրբաթ-համերգ Մարմարյա սրահում

Առավոտյան ընդհանուր պարապմունք.18.11-22.11

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ Մասնակիցներ` դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր… Ծրագրում` Կրթահամալիրի հիմնը . «Անդաստան» Արև, արև  Առավոտը գյուղում․ Ղ․ Աղայան Կաքավիկ Արտուտիկ․ Հ․ Թումանյան Կոտ ու կես Հաղչա հուղչա Ծիտն ու բազեն — Ղազարոս Աղայան Հոպ թռի Մանուկն ու ջուրը․ Հ․ … Շարունակել կարդալ Առավոտյան ընդհանուր պարապմունք.18.11-22.11

Գեղարվեստը կրթահամալիրում․ Արևմտյան դպրոց

Նոյեմբերի 12-ին Արևմտյան դպրոցը մարդաշատ էր։ Տոնական շաբաթվա շրջանակներում իրականցվում էր <<Գեղարվեստը>> կրթահամալիրում տոնական համերգ-ցուցադրությունը, որը կազմակերպել էինք շրջայցի տեսքով։ Դպրոցի յուրաքանյչյուր անկյուն լի էր այն արվեստով, որը ստեղծվում է ՝ սովորողների, դասավանդողների, ծնողների կողմից։ Աառաջին ելույթը առաջին դասարաններին էր, ովքեր իրենց արևային ելույթով ջերմացրեցին բոլոր հյուրերին։ Ներսում հյուրերին սպասում էր ներկայացում՝ Կարինե Բաբուջյանի և ընկերների կողմից, որից հետո իր գեղեցիկ կատարումով հանդես եկավ երկրորդ դասարանի սովորող, ջութակահար Լիլին։ Դրսում Վարսիկ Աթոյանն ու ընկերները կազմակերպել էին նկարչական պլեներ, իսկ մյուս դասարանները երգու մև պարում էին ազգային երգեր։ Ֆոտոլուսաբանումը՝ այստեղ ։ Մեր տոնական և գեղեցիկ օրվա լուսաբանումը կարող եք տեսնել այստեղ։   … Շարունակել կարդալ Գեղարվեստը կրթահամալիրում․ Արևմտյան դպրոց

« Ձոն խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» հարիսայի ծեսը կրթահամալիրում

Օրը` Նոյեմբերի 16 Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ Մասնակիցներ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, գործընկերներ, այլք… Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան Ժամը՝ 10.00-10.30 Հարիսայի օրհնություն Սբ. Երրորդություն եկեղեցում.  10.30. Տոնական քայլք դեպի դպրոցներ 11.00-ից հարիսայի համտես՝ խաղողի, գինու և գեղեցիկ դպրության միասնական տոնախմբություն  Արևմտյան դպրոցում Երաժշտական … Շարունակել կարդալ « Ձոն խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» հարիսայի ծեսը կրթահամալիրում