Հոգևոր Հայաստան նախագծով՝ Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում.
Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում․
Համակարգումը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ (ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան)
Ամփոփում
Օր՝ Մարտի 3
Ժամ՝ 9:00-9:15
Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի
Խմբավարներ՝ Սեդա Թևանյան, Աչեր Բաստաջյան, Մելինե Ֆարամազյան
Լուսաբանման պատասխանատու՝Սոնա Փափազյան
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր…
Ծրագրում՝
«Տէրունական աղոթք»
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն
«Մանուկների հա՛յր մեր» ՝ Կոմիտաս. Խմբավար ՝ Աչեր Բաստաջյան
Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …
«Առաւօտ լուսոյ» ՝ Ն. Շնորհալի. խմբավար՝ Մելինե Ֆարմազյան
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:
Դուռն ողորմության,
Դավանողիս բաց,
Դասեցոյ վերնոցն:
Մ. Եկմալյան— Սուրբսոուրբ. ՍեդաԹևանյան, նվագակցող՝ԼիլիթԱռաքելյան
Ն.Շնորհալի-«Արեգակն արդարության» . Արևմտյան դպրոցի 5 րդ դասարաններ, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան.
«Սուրբ Աստուած ». խմբավար՝ Մելինե Ֆարմազյան
Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ խաչեցար վասն մեր:
«Գոհանամք ըզՔէն Տէր»— Արևմտյան երգչախումբ. Խմբավար՝ Սեդա Թևանյան
Գոհանամք ըզՔէն Տէր,
Որ կերակրեցեր ըզմեզ,
Յանմահական սեղանոյ քոյ,
Բաշխելով ըզմարմին եւ զԱրիւնդ,
Ի փրկութիւն աշխարհի,
Եւ կեանք ազնփանց մերոց։
«Քրիստոս ի մէջ». Խմբավար՝ Մելինե Ֆարմազյան
Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :
Յամենայնի. Խմբավար՝ Սեդա Թևանյան
Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
Օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
Գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:
«Տէր ողորմեա». Սեդա Թևանյան
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Մելինե Ֆարմազյան, Նարե Առաքելյան, Աչեր Բաստաջյան-«Բազում են Քոյ գթութիւնքդ»- Սբ. Մեսրոպ Մաշտոց. նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
Ն. Շնորհալի- «Յորդորակ». Խմբավար՝ Սեդա Թևանյան
Անեղանելիդ Աստուած, Հայր ամենակալ,
ընկալ զաղաչանս մեր քոց պաշտոնէից:
Ի Հօրէ ծագումն անճառ, արեգակն արդար.
ծագեա ի յանձինս մեր զլոյսդ ողորմութեան:
Ի Հօրէ բղխեալ Հոգի, աղբիւր բարութեան,
լուսով քով լցո զմեզ յայսմ առաւօտուս:
«Հայրապետական Մաղթերգ». Աչեր Բաստաջյան
Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։