«Կոմիտասյան օրեր» ֆլեշմոբ

«Հակաբացիլ Կոմիտաս» ամենամյա երաժշտական նախագիծ

Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Ժամկետ՝ Սեպտեմբերի 26-հոկտեմբերի 6

Մասնակցության ուղեցույց՝

  • Ընտանիքիդ հետ միասին կամ մենակ ընտրեք ձեր սիրելի կոմիտասյան երգերից 1-2 երգերգեքտեսագրեք և ուղարկեք հետևյալ էլ․ հասցեին՝seda.tevanyan@mskh.am
  • Պետք է տեսագրությունները լինեն կոկիկգեղեցիկհագուստներովհնարավորինս բացօթյամիջավայրում՝ այգիխաղահրապարակպատշգամբտան գեղեցիկ անկյուն և այլն․․․․
  • ֆլեշմոբին կարող եք միանալ  նաև դասական գործիքային կամ ինքնաշեն ցանկացած գործիքի նվագակցությամբ
  • Բոլոր աշխատանքները հանրայնացվելու են:

Կարող եք ընտրել հետևյալ երգերից՝

Երգացանկ՝ կրտսեր դպրոց

  1. Սար, սար
  2. Այբ, բեն, գիմ
  3. Կաքավի գովքը
  4. Փայտե ձիուկ
  5. Այ լորիկ
  6. Եղնիկ
  7. Քելե, քելե
  8. Հոպ, թռի
  9. Երևան բաղ եմ արել
  10. Անձրև եկավ
  11. Սոնա յար
  12. Հոյ նազան

Սար, սար

Բառեր

Սա՜ր, սա՜ր,
Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

Սա՜ր, սա՜ր,
Ժամի դըռնեն դուս էլա,
Ջա՜ն, ջա՜ն,
Արևի պես լուս էլա:

Սա՜ր, սա՜ր,
Էն սարին սա՛ր չեմ ասի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ տըղին լավ չեմ ասի։

Սա՜ր, սա՜ր,
Հաց եմ թըխել փըրփըռի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ խոսողը քըրքըրի:

Սա՜ր, սա՜ր,
Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

Այբ, բեն, գիմ

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո,

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո, Նու, շա, ո:

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ, Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Վյուն, փյուր, քե:

Կաքավի գովքը

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր, Դարեն վեր,

Սիրուն ձիուկ, Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր, Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ, Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի, Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Այ, լորիկ

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

Քելե, քելե

Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ,

Քո գովական խելքիդ մեռնեմ,

 Սիրավոր լորիկ,

Վիրավոր լորիկ,

Լորիկ, 

Սևավոր լորիկ,

Լորիկ ջան:

Քելե, քելե, սոյիդ մեռնեմ

Քո չինարի բոյին մեռնեմ

 Սիրավոր լորիկ,

Վիրավոր լորիկ,

Լորիկ, 

Սևավոր լորիկ,

Լորիկ ջան:

Հոփ, թռի

Կրկնակ.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի,

Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի,

Վարսո ջան:

Խնձոր ես ծառի վրա,

Հայկո ջան,

Ծաղիկ ես սարի վրա,

Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Անուշ տաղ ասող կաքավ,

Հայկո ջան,

Կանգնել ես քարի վրա,

Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Ախպեր ունեմ՝ գառնարած,

Հայկո ջան,

Պարի միջին շվարած,

Վարսո ջան,

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Երևան բաղ եմ արել

Բառեր

1.Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

2.Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Անձրև եկավ

Բառեր

Անձրևն եկավ շաղալեն,
Ուռու տերև դողալեն.
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛, Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն:
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛, Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Խալիչեքը փռել եմ, Նախշուն բարձեր շարել եմ,
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛, Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s