Կոմիտասյան օրերի շրջանակում ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինտիտուտ
Համագործակցային ուսումնական պարապմունք մայրենիի դասավանդողի հետ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի սովորողներ (առավելագույնը 25)
Պատասխանատուներ՝ Սեդա Թևանյան, Գոհար Բալջյան.
Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Ժամկետը՝ հոկտեմբերի 3
Ծրագիր՝ «Զար զընգը»․ կրթական ծրագիր, որը ներառում է շրջայց և ծևագիր որի միջոցով երեխաները ծանոթանում են ազգային նվագարաններին։
Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առաավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի կյանքին, թանգարանի ցուցադրության շնորհիվ կծանոթանան նրա իրերի և միջավայրի հետ։ «Զար զընգը» նախագծի շնորհիվ կծանոթանան ազգային նվագարաններին և խաղի միջոցով առավել լավ կամրապնդեն «Ազգային նվագարանների ճանաչում» նախագծի ընթացում ձեռք բերված գիտելիքները։
Նախապատրաստական աշխատանքներ՝
Ընթացքը՝
- Կերգենք Կոմիտասյան երգեր
- Բակում կանենք ֆլեշմոբ
Նախապես ընտրված գրականության շնորհիվ սովորել ենք Կոմիտասի վկենսագրությունը և ստեղծագործական կյանքը։ Երաժշտության դասին ուսումնասիրում ենք երգերը, տեքստային հատվածը և փորձում ենք ամբողջացնել իր կերպարը։
Այդ օրը նաև նախատեսում ենք իրականացնել ֆլեշմոբ և Կոմիտասի այգում կատարել ազգային երգեր և պարեր։ Կատարել Կոմիտասի շորորը և մասնակից դարձնել այգու մարդկանց։
Արդյունք՝ Երեխաները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած իմֆորմացիան։
Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:
Ճամփորդության ծախսեր՝ճանապարհածախս, տոմսի արժեք՝ 1000 դրամ: