Ազգային պարերգերի ուսուցողական տեսահոլովակներ» նախագծով մայիսի 10-ին Քոլեջի Վերնատանն էին հավաքվել կրթահամալիրի տարբեր դպրոցների սովորողներ, երաժշտության դասավանդողներ:
Ներկաներին ներկայացվեց նախագիծով կատարված աշխատանքը : Աշխատանքը բավական ծավալուն է և շարունակական: «Սեբաստացիներ» վոկալ համույթը կատարված աշխատանքը պարբերաբար կներկայացնի, որը կդառնա «Ազգային պարերգեր»-ի ուսումնական փաթեթ՝ ձայնագրված (կրթահամալիրի լոգոտիպով տեսահոլովակ), բանաստեղծական տեքստով, տեղեկատվությամբ, խմբավորված՝ ըստ թեմատիկայի (աշխատանք, սեր, երգիծանք, կենցաղ, ընտանիք, այլ), բնույթի:
Իմ կողմից ձայնագրված նյութերը՝
Թամզարայի ռիթմական պատկերով պարերգեր
- Թամզարա — հարսանեկան, Թամզարա — բառեր
- Լե, լե, լե, լե, թամզարա (Բալուի տարածաշրջան) , Լե, լե, թամզարա — բառեր
- Վարդ ի բլբուլ, վարդ ի ջան (Թալին, Վերին Սասնաշեն) , Վարդ ի բլբուլ — բառեր
- Յար Սոնա , Յար Սոնա, երբ պիտի լուսանա — բառեր
- Հոպ, շուրմա , Հոփ, շուրմա — բառեր
Գովնդ
Իջանք չայիրները , Իջանք չայիրները — բառեր
Այլ պարերգեր
- Էսօր աշուն ի, Մայրամ , Էսօր աշուն ի, Մայրամ — բառեր
- Պարտեզումը խաղ ես ասում , Իջանք չայիրները — բառեր