«Հակաբացիլ Կոմիտաս կամ ես կարողանում եմ»

Ճամփորդությունն իրականացնում ենք «Հակաբացիլ Կոմիտաս կամ ես կարողանում եմ» նախագծի շրջանակում:
Հակաբացիլ Կոմիտաս համերգ-ֆլեշմոբի վայրը՝ Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք
Մասնակիցներ՝ 
1-1; 1-2; 1-3 դասարանի սովորողներ, ծնողական համայնԵրաժշտության դաղավանդող՝ Սեդա Թևանյան
Օգնական՝ Ֆենյա Արսենյան, Աննա Վարոսյան, Մադլեն Թերզյան
Օրը՝
12.05
Ժամը՝
09:30-16:00
Մեկնումը՝ Յուրի Բախշյանի այգու հարակից տարածքից

Նպատակը՝

  • Միջդասարանական համագործակցություն
  • Սովորողների և ծնողների համագործակցություն:
  • Կոմիտասի երգերի տարածում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների, ծնողական համայնքի երաժշտական ճաշակը:
  • Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողների, ծնողների մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ:
  • Տարածել Կոմիտասյան երգերը:
  • Ծնողներին ներգրավել նախագծի ընթացքին, տարածմանը:

10:30- առաջին կանգառ՝  Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք
10:30-11:55- ընդմիջում խոտածածկ տարածքում
12:00-12:40- Հակաբացիլ Կոմիտաս համերգ-ֆլեշմոբ 

12:45-13:15- շրջում ենք եկեղեցու հարակից տարածքով:

13:20- շարժվում ենք Մուղնի

13:45- երկրորդ կանգառ՝  Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

13:50-14:15- ընդմիջում

14:20-15:00 շրջում են եկեղեցու հարակից տարածքով

15:15-16:00 վերադարձ

Ամփոփման երգեր, պարերգեր, խաղերգեր, խաղիկներ՝

Ծրագիր առաջին դասարաններ
1.Արևաշար

Ծիլ, ծիլ, ծիլծիլա,

Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,

Պստի պապը տուն կուգա,

Չամիչ ուտելեն կուգա,

Ճանճը տզզալեն կուգա,

Ճնճուղը  թը՜ռնելեն կուգա:

Այ արևը

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,

Չալ խնձորիկ, փշատիկ,

Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,

Ծկլակտուց, ծկլամերիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Ծակ շերեփով ծիկրակ անի:

2.Հեյ իմ նազան

Խնոցի հարոցի
Տարա բերի զարկեցի
Հարեցի հա հարեցի
Դեղին կարագ հանեցի

3.Երգ- Խնոցի

Թռի, թռի, թիթեռնիկ,

Եկեղեցու ծիծեռնիկ,

Խաչ պատուհան կուտ քաղե,

Ավազանի ջուր խմե:
Վարդի դաստա խորոտիկ,

Ռեհանի փունջ մորոտիկ,

Քեզմեն առնեմ հոտհոտիկ,

Իմ սիրունիկ աղունիկ:

4.Կաքավիկ

աղջիկներ.

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր–պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,

Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

Տղաներ.

Ալ խնձորի ախպերս,
Շեկ շլորի ախպերս,
Կանաչ թզնի ախպերս,
Կարմիր նռնի ախպերս:

5. Հոպ թռի

Հա թռի, թռի, թռցնեմ,

Չիր ուչամիչ կերցնեմ,

Մեղր ու կարագ կերցնեմ,

Աղբյուրի ջուր խմցնեմ,

6. Զմփիկ զմփիկ զարինա

Ասե տաղի՛կ,
Կանչե խաղի՛կ,
Առնե ափի՛կ,
Զարկե ծափի՛կ:

7.Այբ բեն գիմ
8.Ախ գարուն է
9.Թամզարա ծնողների հետ միասին

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s