«Զատիկ» ուսումնական նախագիծ
Զատկի ծես 2022

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։
Զատիկը հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։
Արևմտյան դպրոց-պարտեզի բակում հավաքվեցին 3-րդ դասարանցիներն ու նշեցին Զատկի տոնը: Երգեցին զատկական երգեր, պարեցին, չիք արեցին Ակլատիզի վերջին փետուրն ու դիմավորեցին Ուտիս տատիկին:
Բյուրապատիկ, բյուրն պատիկ,
Ոսկե հատիկ ցորեն բշիկ,
Տա Աստված հազար Զատիկ,
Դուք լավ լինեք, շեն լինեք,
Տա ձեր արտին Աստված անձրև,
Ձեր ամենին` երկար արև,
Տեր, թոն արա, թոն, թոն արա:
Գարի հացը բոլ-բոլ արա:
Բյուրապատիկն եմ, փայ կուզեմ,
Չուլ եմ հագել, փայ կուզեմ,
Կարմիր կովի եղը կուզեմ,
Սև հավի հավկիթը կուզեմ: