Մարտի 23-25-ին կրթահամլիրի Արևմուտքում իրենց առաջին քայելերն էին անում 6 տարեկանները։ Եռօրյա ծանոթացման գեղեցիկ օրեր ունեցանք թե՛ սովորողների և թե՛ ծնողների հետ։
Առաջին օրը մեր ծանոթացումը եղավ երաժշտառիթմիկ պարապմունքի շուրջ։ Նախ ծանոթացանք միմյանց հետ և սկսեցինք երգել մեր ամենասիրելի երգերը՝ Արևաշարքը։
Տեսանյութը՝ ստորև։
Երկրորդ օրը ծանոթացանք ծնողական համայնքի հետ։ Ծնողներին նախ ներկայացրեցինք կրթահամալիրի ծնողական համայնքի կարևորությունը ծեսերի և ընդհանրապես դասապրոցեսի իրականացման մեջ։ Միասին սովորեցինք երկու պար՝ Կոմիտասի շորորը և Բուլուլը։
տեսանյութը՝ ստորև։
Երրորդ երաժշտական օրը ևս հետաքրիր էր։
Սովորեցինք Փայտե Ձիուկը և կրկնեցինք նախորհահանդիպման երգերը։