Ազգային խաղերի սեմինար․ դաստիարակների լաբորատորիա

Ազգային խաղեր, ուժախաղեր

Ժամանակացույց՝ Հունվարի 13, փետրվարի՝  3, 10, 17, 24-ի պարապմունքներ
Վայր՝ Մայր դպրոց․ Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 2-4 տարեկանների դաստիարակներ ․

Ժամ՝ 14:00

Նպատակ՝

  • ազգային խաղերի յուրացում
  • բովանդակության ծանոթացում
  • նոր ավանդական խաղերի ճանաչում
  • դաստիարակի միջոցով ազգային խաղերի տարածում

Ծրագրում՝

  • Աքլորակռիվ
  • Գոմշակռիվ
  • Գինինա գինինա
  • Կռնաբռնուկի կամ ճոպան
  • Ուժփորձուկներ(ձգոցի)
  • Աղջիկ փաղցնոցի

Սեմինարի արդյունքում դաստիարակները կյուրացնեն ազգային խաղերը, ուժախաղերը և յուրաքանչյուրը կդառնա հայ ավանդական մշակույթի կրողը և տարածողը։

Արդյունքը՝ Տեսաֆիլմի և նկարաշարի տեսքով մասնակիցների բլոգերում։

Ամփոփում՝

Սեմինարի ընթացքում սովորեցինք վերոնշյալ խաղերը: Դաստիարակները մեծ ոգևերույամբ յուրացրեցին խաղերը և հուսամ այդ ամենը կտանեն նաև խմբասենյակներ:

Փետրվարի 3

Ծրագրում՝ ավանդական խաղեր, բարեկենդանյան երգեր-խաղիկներ

  • Հեյ խմբեր
  • Թաշկինակ
  • Ճլոթ կամ տզզ
  • Բարեկենդանի ավանդական գնդակախաղ

Բարեկենդանյան երգ՝

Գացեք տեսեք

Գացեք տեսեք՝ ի՞նչն  ա կերել թուփը,

Գացին տեսան՝ էծնա կերել թուփը:

Էծ վըր թըփին,
Թուփ վըր իգուն,

Իգ վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

 Հալալ է , ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո վեր մե, հա՜յ գո վեր մե:

Գացեք տեսեք՝ ի՞նչն  ա կերել էծը,

Գացին տեսան՝ գելնա կերել էծը:

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,
Թուփ վըր իգուն,

Իգ վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

 Հալալ է , ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո վեր մե, հա՜յ գո վեր մե:

Գացեք տեսեք՝ ի՞նչն  ա կերել գելը,

Գացին տեսան՝ արջնա կերել գելը:

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,
Թուփ վըր իգուն,

Իգ վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

 Հալալ է , ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո վեր մե, հա՜յ գո վեր մե:

Ու-ու-ու՜…
Ու-ու-ու՜…

Ամփոփումը՝

Հունվարի 10

Ծրագրում՝ ավանդական խաղեր, բարեկենդանյան երգեր-խաղիկներ

  • Թիզ ու թմբուզ
  • Փայտ քաշոցի
  • Ուժային խաղեր
  • Մամի մամի
  • խաղ ճվիկ

1.Ճվիկ-ճվիկ, Ակնա ճվիկ,
Առվի եզրին նախշուն ճվիկ,
Կուտ կերավ, կուտման կերավ, Կուտման առավ ու թռավ,
Թռավ գնաց, գնաց մտավ …-ի ծոցը~…

2.Ծիլ, ծիլ, ծիլծիլա, Ելեք, տեսեք` ո՞վ կուգա, Պստի պապը տուն կուգա, Չամիչ ուտելեն կուգա, Ճանճը տզզալեն կուգա,

Աս տարի տարի

Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք էշը ինչը կերեր է,
Էշը խոտը կերեր է,
Էրթանք նեյինք գալը ինչը կերեր է,
Գալը էշը կերեր է:

Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք արջը ինչը կերեր է,
Արջը գալը կերեր է,
Էրթանք նեյինք  գալը ինչը կերեր է,
Գալը գառը կերեր է:

Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք կատուն ինչը կերեր է,
Կատուն մուկը  կերեր է,
Էրթանք նեյինք մուկը ինչը կերեր է,
Մուկը ցորենը կերեր է:

Կատուն մուկը,
Մուկը, ղուշը,
Ղուշը ցորենը կերեր է,
Ղուշը ցորենը կերեր է:

Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Աս տարի- տարի, գալ տարի-բարի:

Ամփոփում՝

17.02

Ծրագրում՝

  • Էրգյան Հարութին
  • Տիտոխիկ
  • Կոպալ կոպալ
  • Ժնջիլ ժնջիլ
  • Երգերի կրկնություն՝ Գացեք տեսեք, Աս տարի տարի

Էրգյան Հովհաննես

_Էրգյան Հովհաննե՜ս 

_Համե Բաթանես,
_Նանը փլավը եփելա՞ _Եփելա,եփելա,պուտուկներն էլ լցրելա,
_Ինձ մի պուտուկ կտա՞ս 

_Շանը կտամ,չոբանին կտամ,քեզ մի դատարկ պուտուկ էլ չեմ տա։
_Բա ինչո՞վ գանք,որ տաս, _Զուռնա,դհոլով:
(Գնում են նվագելով)

_Էրգյան Հովհաննե՜ս 

_Համե Բաթանես,
Նանը գաթան թխելա՞ _Թխելա,շատ,աստղերի չափ շատ,
_Բա ինչա՞ արել, 

_Պահա տվել ինձ ու ասել,որ ուզեն չտամ,
_ Բա ինչո՞վ գանք,որ տաս,
_Երգելով արի,երգելով (Ինչ-որ երգ…) _Էրգյան Հովհաննես
_Համե Բաթանես 

_Նանը լավաշը թխելա
_Թխելա,թոնիրը վառելա,ցախն էլ պրծելա, 

_Դե արի գնանք ցախի,
_Կացին չունեմ, 

_Կացին կտամ,
_Չվան չունեմ,

Չվան էլ կտամ,
_Է՜չվանը կարճ է,

_Դե որ կարճ է քաշենք թող երգրնա։
(Սկսում են քաշել միչև բաց թողնելը)

Ժնջիլ ժնջիլ

Ժնջիլ, ժնջիլ, էստեղի խոտն ու՞ր ա:

– Կովն ա կերե:

– Ժնջիլ, ժնջիլ, բա կովն ու՞ր ա:

– Մորթեցին, կերան:

– Բա իմ փայ միսիկն ու՞ր ա:

– Դրեցին լուսամուտ:

– Ժնջիլ, ժնջիլ, բա միսիկն ու՞ր ա:

– Կատուն էկավ, տարավ, կերավ:

– Ժնջիլ, ժնջիլ, բա չկարեցա՞ր բռնես:

– Հը՛ ը: (Չէ՛:)

– Դե, առ քու ձեռ, կորի:

Կոպալ կոպալ

Կոպալ, կոպալ, լիդրի կոպալ,

Ախպերն եկավ տախտակն ուսին,

Քսան սալակ, կելին թալակ,

Նա կուրդ քցի, նա վըր հնձի:

Ամփոփում՝

24.02

Տիտոխիկ

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վրեն կպճպճա:

Ուտա իդա, խմա իդա,
Հելնա ինա
Վի՞ր  տուն իջնա:

-Նուբարի տո՜ւն…
Էս Նուբար, էս կատու,
Էս մուկիկ, էս լորիկ,
Թռավ, գնաց,
Թը՜ռռ, թը՜ռռ, թը՜ռռ:

Պար՝ Կռնկավե

Պար՝ Զաքենի

Կրկնություն՝

Աս տարի տարի

Գացեք տեսեք

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s