Ազգագրական ձմեռային փառատոն 2022

Անցկացման ժամանակահատվածը` Հունվարի 10-ից հունվարի 29-ը։

Ազգագրության փառատոնի կազմակեպիչն է՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր  դպրոցներով և քոլեջով:

Համակարգումը ՝ Ծեսերի կենտրոնի, համակարգող՝  Հասմիկ Մաթևոսյան (էլ. հասցե՝ hasmik.matevosyan@mskh.am, հեռ՝ 093691692):
Արևմտյան դպրոցի պատասխանատու՝ Սեդա Թևանյան և ընկերներ։

Մասնակցության համար՝ լրացնել  Հայտը։

Արևմտյան դպրոցի ջոկատների և ջոկատավարների նախագծեր, Երկարացված օրվա կազմակերպիչների նախագծեր՝

Ազգագրական փառատոնի պաշտոնական բլոգ

«Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոնը» ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: Փառատոնը կազմակերպվում է 4-րդ անգամ: Այս տարի այն ունենալու է ազգային պարի նկատմամբ ավելի խորը շեշտադրում՝ միավորելով իր մեջ պարային, երաժշտական, տոնածիսական լայն ուղղություններ:

Ստուգատեսին կարող են մասնակցել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։

Ստուգատեսն ամփոփվում է հունվարի 29-ին` Ղափամայի ծեսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Մասնակիցներ.

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք։

Ազգագրության փառատոնի ուղղություններ 

  • ազգային պարեր, պարերգեր
  • ձմեռային տոներ, ծեսեր
  • ազգային խաղեր
  • տարածաշրջանային, ծիսական, թեմատիկ պարեր
  • տարազ, պարային կենցաղ, ատրիբուտներ
  • պարային սովորույթներ, հավատալիքներ, ավանդույթներ
  • տարածաշրջանային բարբառներ
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների պարային ազգագրություն
  • պարային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • ձմեռային ծիսական խոհանոց
  • աշխարհի ժողովուրդների ձմեռային ծիսական տոների օրացույց
  • հայրենագիտական նախագծեր՝ ազգագրության փառատոնի հիմքով
  • քաղաքային քայլքով պարային, երաժշտական, բանաստեղծական ֆլեշմոբեր
  • բանահավաքչություն
  • պարային երևելիներ
  • պարային, խաղային, ծիսական նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • այլ

Մասնակիցներ

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևեր

  • համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ, ծես
  • թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • բաց դաս, լաբորատոր գործունեություն
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում։

Փառատոնային օրացույց 2022։

Ձմեռային ազգագրության փառատոնի նախորդ տարիների արխիվ

Ձմեռային ազգագրության փառատոնը՝ 2020 թ.

Արդյունքերը՝ ստորև։

«Ձմեռային ազգագրական փառատոն»-առաջին շաբաթվա ամփոփում Արևմտյան դպրոց

«Ազգագրական փառատոն 2022». երկրորդ շաբաթվա ամփոփում

«Ազգագրական փառատոն 2022». երկրորդ շաբաթվա ամփոփում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s