Կոմիտասյան երգերի փաթեթ. 1-3-րդ դասարանի աովորողների համար

Կոմիտասյան երգերի փաթեթ

« Արև արև եկ եկ»

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝

Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Հարի հարի խնոցի

Հարի, հարի, խնոցի

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունկդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի:

Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

Փեսեն էկավ՝ տեղ չկա,

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

Կոմիտաս « Սար սար»

Սա՜ր, սա՜ր,
Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

Սա՜ր, սա՜ր,
Ժամի դըռնեն դուս էլա,
Ջա՜ն, ջա՜ն,
Արևի պես լուս էլա:

Սա՜ր, սա՜ր,
Էն սարին սա՛ր չեմ ասի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ տըղին լավ չեմ ասի։

Սա՜ր, սա՜ր,
Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

«Այ լորիկ»

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

«Կռունկ ջան արի արի»

Կռունկ ջան, արի, արի,
Կըռունկ ջան, արի, արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ ձախ թևին արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ աջ թևին արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի:
Կըռունկ սարերով արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի
Գընա արի, ման արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի:


Ցոլա ամպերի տակին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Ծաղիկ — ծառների տակին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ, գարնան արևին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Էկար մըտար մեր այգին:
Կըռունկ ծափ տու ու թըռի:

«Կաքավներ կաքավներ»

Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
— Վեր-վեր թըռնենք վըր կանաչին,
Կաքավներ, կաքավներ,
Ոտներ մըրսի, փաթթեն լաչիկ,
Կաքավներ, կաքավներ։

Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Կարմիր էրես պուտ-պուտ արեք,
Կաքավներ, կաքավներ։

Ելեք տեսեք՝ ո՞վ կաքավ ջոջ,
Կաքավներ, կաքավներ,
Բըռնենք, տանենք մեր աներոջ,
Կաքավներ, կաքավներ։

Նախշուն կաքավ կաքավիկ»

Նախշուն կաքավ, կաքավիկ, Կարմրատոտիկ կաքավիկ:
Լուսնակը սարի տակին, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Մամուռը քարի տակին, Կարմրատոտիկ կաքավիկ,
Կաքավիկ կանգնե քարին, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Ձեն կուտա ձագուկներին, Կարմրատոտիկ կաքավիկ:
Նախշուն կաքավ, կաքավիկ, Կարմրատոտիկ կաքավիկ:
Լուսնակ, դու կամաց գնա, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Մեր տան վերեւով գնա, Կարմրատոտիկ կաքավիկ,
Կաքավիկին որ տեսնես, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Բարեւ տուր, անցի, գնա, Կարմրատոտիկ կաքավիկ:
Նախշուն կաքավ, կաքավիկ, Կարմրատոտիկ կաքավիկ։

Կոմիտաս-« Կաքավիկ»

Արև արև արի դուս

Արև, արև, արի դուս
Քեզ բերել ենք աչքի-լուս,
Քու քուրիկը լուսինկան
Բերեց չամիչ մեկ աման,
Ամպը եկավ, մութ արավ,
Չամիչն աչքերես կորավ.
Բաց երեսըդ, արեգակ,
Մեկ բուռ չամիչ քեզ կուտանք,
Օ՛խ, արևին խաբեցինք,
Օ՛խ, արևին խաբեցինք,
Օ՛խ, արևին խաբեցինք,
Ամպի տակեն հանեցինք,
Օ՛խ, արևին խաբեցինք։

Ջաղացի երգ

Ջաղացս մանի, մանի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Ցորենը ալյուր անի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Ջաղցի քարեր չըխկչըխկա,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Քունս անուշ կտանի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Աղունը փոշի, փոշի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Ալրատունը կհոսի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Ախպեր ջան, խուրջինըդ բեր,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Ածենք լուսը ալուրի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Էկեք ծեծենք

Եկեք ծեծենք  սոխ ու սխտոր

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,

Ինչով ծեծենք,

Ոտքով ծեծենք:

Ոտքով, ոտքով, ոտքով ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,

Ինչով ծեծենք,

Ձեռքով ծեծենք:

Ձեռքով, ձեռքով, ձեռքով  ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,

Ինչով ծեծենք,

Ծնկով  ծեծենք:

Ծնկով, ծնկով, ծնկով  ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,

Ինչով ծեծենք

Ուսով ծեծենք:

Ուսով, ուսով, ուսով ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,

Ինչով ծեծենք,

Քթով ծեծենք,

Քթով, քթով, քթով  ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,

Ինչով ծեծենք,

Գլխով ծեծենք,

Գլխով, գլխով, գլխով ծեծենք: 2- անգամ

«Փայտե Ձիուկ»

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե, ձիուկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հոպ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռու՛, պռու՛, պռու՛,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրուկ ձիուկ
Քաջարի.
Պռու՛, պռու՛, պռու՛,
Դու՛, դու՛, դու՛:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s