Կրթական այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Հոկտեմբերի 4-ին Արևմտյան դպրոցի 3-4-րդ դասարանների երկարօրյա խմբով կրթական այց ունեցանք Կոմիտասի թանգարան-իմստիտուտ:

Սովորողները նախապես ձեռք բերված գիտելիքին ավելացրին նաև տեսողական գիտելիքներ և ուղեկցորդի օգնությամբ տեղափոխվեցին Կոմիտասի աշխարհ:

Միասին երգեցինք,պարռցինք և մեր օրը ստացվեց Կոմիտասով մի փոքր ավելի լի:

Կոմիտասի թանգարան ինստիտուտ այս անգամ այցելեցինք Շողիկ Սահակյանի երկարօրյա խմբի հետ: Խմբում երրորդ և չորրորդ դասարանի սովորողներ էին: Այս անգամ ընտրել էինք ընդհանուր շրջայցի տարբերակը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելությունը չի կարող լինել ինքնաբուխ և միանգամից: Այցելությունը արդյունք և ամփոփում է հանդիսանում նախապես իրագործած նախագծի, ստացած գիտելիքը ամբողջացնելու առարկայական պտկերացնելու համար:
«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում և Ուրբաթ համերգին ընդառաջ սովորողների հետ առավել մանրամասն ուսումնասիրեցինք Կոմիտասի կյանքը, չնայած նրան, որ Կոմիտասը մեր կրթական ծրագրում է ամբողջ տարվա ընթացքում:Շողիկ Սահակյանի հետ դիտել էին Կոմիտասի սրինգը ֆիլմը, երաժշտության դասին երգուսուցում և պարուսուցում էինք իրակամացրել: Ուստի սովորողները այդ նախապատրաստական ընթացքը շատ սիրով իրականացրեցին:
Թանգարանում նախ գիդ- ուղեկցորդը հարցում է անում սովորողներին, հասկանալու համար իմացության մակարդակը, որիղ հետո սկսում է նյութի ներկայացաման փուլը՝ հարմարեցնելով տվյալ տարիքային խմբին: Թանգարան- ինտիտուտը մատուցման տեսանլյունից բավականին ճկուն է և տարբեր գործիքներ է օգտագործում նյութի մատոցման համար: Սովորողները թանգարանում ծանոթացան Կոմիտասի իրերին, նկարներին և նոտագրություններին, երաժշտական գործիքներին, ամրապնդեցին ստացած գիտելիքները:Ես շատ հավանում եմ այս թանգարանը, որովհետև յուրաքանչյուր տարիքային խումբ մի նոր բան սովորած է վերադառնում այնտեղից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s