Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում․ Արևմտյան դպրոց

Հոգևոր Հայաստան նախագծով՝ Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Համակարգումը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ (ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան)

Օր՝ Հոկտեմբերի 8

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Խմբավարներ՝ Սեդա Թևանյան, Աչեր Բաստաջյան

Ընթերցումների համակարգողներ՝ Գոհար Բալջյան ,Արմինե Աբրահամյան

Լուսաբանման պատասխանատու՝Սոնա Փափազյան

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավ6անդողներ

Ծրագրում՝

«Տէրունական աղոթք»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

«Մանուկների հա՛յր  մեր» ՝ Կոմիտաս

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

«Առաւօտ լուսոյ» ՝ Ն. Շնորհալի

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմության,

Դավանողիս բաց,

Դասեցոյ վերնոցն:

«Յայս Յարկ»-Սեդա Թևանյան, նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի։

«Սուրբ Աստուած »

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

Յիշեա Տէր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Գ․ Նարեկացի- Տաղ Հարության․

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ՝
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թեւերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելեւէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:

«Գոհանամք ըզՔէն Տէր»— Արևմտյան երգչախումբ

Գոհանամք ըզՔէն Տէր,
Որ կերակրեցեր ըզմեզ,
Յանմահական սեղանոյ քոյ,
Բաշխելով ըզմարմին եւ զԱրիւնդ,
Ի փրկութիւն աշխարհի,
Եւ կեանք ազնփանց մերոց։

«Քրիստոս ի մէջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

Գ․ Նարեկացի-Մատյան ողբերգություն

ԲԱՆ ԽԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Որդի՛ կենդանի Աստծոյ, ամէնօրհնեա՛լ,
Անքնին ծնունդ դու ահաւոր հօր,
Քեզ համար չկայ ոչինչ անհնար ու անկարելի:
Երբ ողորմութեանդ փառքի անստուեր ճաճանչները ծագեն,
Կհալուեն մեղքերը, կհալածուեն դեւերն ու կջնջուեն յանցանքները,
Կխզուեն կապանքները, կխորտակուեն շղթաները,
Կկենդանանան մեռեալները, կբուժուեն զարկուածները,
Եւ վէրքերը կառողջանան.
Կվերանան ապականութիւնները, տեղի կտան տխրութիւնները,
Կնահանջեն հեծութիւնները, կփախչի խաւարն, ու մէգը կմեկնի,
Կցրուի մառախուղն, ու մռայլը կփարատուի.
Կսպառուի աղջամուղջը, կվերանայ մութն, ու գիշերը կանցնի,
Տագնապը կտարագրուի, կչքանան չարիքները,
Յուսահատութիւնները կհալածուեն,
Եւ կթագաւորի քո ձեռքն ամենակարող, քաւի՛չդ բոլորի:

«Տէր ողորմեա»

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

«Խնկի ծառի նման ես»- Աչեր Բաստաջյան, նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյան

«Հայրապետական Մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Ամփոփում՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s