Կոմիտասյան օրերի շրջանակում ուսումնական այց Կոմիտասի թանգարան ինստիտուտ

Կոմիտասյան օրերի շրջանակում ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինտիտուտ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3-4-րդ դասարանի սովորողներ (առավելագույնը 20)

Պատասխանատուներ՝ Սեդա Թևանյան, Շողիկ Սարգսյան

Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ժամկետը՝ Սեպտեմբերի 4 ժամը՝ 14:00-16։30

Ծրագիր՝   «Զար զընգը»․ կրթական ծրագիր, որը ներառում է շրջայց և ծևագիր որի միջոցով երեխաները ծանոթանում են ազգային նվագարաններին։

Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առաավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի կյանքին, թանգարանի ցուցադրության շնորհիվ կծանոթանան նրա իրերի և միջավայրի հետ։  «Զար զընգը» նախագծի շնորհիվ կծանոթանան ազգային նվագարաններին և խաղի միջոցով առավել լավ կամրապնդեն  «Ազգային նվագարանների ճանաչում» նախագծի ընթացում ձեռք բերված գիտելիքները։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Կոմիտասի մասին, կծանոթանան ստեղծագործություններին առավել մանրամասն, Շողիկ Սարգսյանի շնորհիվ կուսումանսիրեն Կոմիտասի ստեղծագործական կյանքը ֆիլմերի, ուսումնական նյուերի միջոցով։

Ընթացքը՝

Նախապես ընտրված գրականության շնորհիվ սովորել ենք Կոմիտասի վկենսագրությունը և ստեղծագործական կյանքը։ Երաժշտության դասին ուսումնասիրում ենք երգերը, տեքստային հատվածը և փորձում ենք ամբողջացնել իր կերպարը։

Այդ օրը նաև նախատեսում ենք իրականացնել ֆլեշմոբ և Կոմիտասի այգում կատարել ազգային երգեր և պարեր։ Կատարել Կոմիտասի շորորը և մասնակից դարձնել այգու մարդկանց։

Արդյունք՝ Երեխաները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած իմֆորմացիան։

Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:

Ճամփորդության ծախսեր՝ ճանապարհածախս, տոմսի արժեք՝ 1000 դրամ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s