Օր՝ հունիսի 14
Վայր՝ Արևմտյան դպրոց- պարտեզի վերնատուն
Մասնակիցներ՝ Սևանի հանրային դպրոցի դասվարներ:
Ժամ՝ 11:30
Ծրագրում՝
- Երաժշտառիթմիկ վարժություններ
- լսողության ստուգուն
- ռիթմիկ կարողությունների ստուգեւմ
- ինտոնացիեն մաքուր երգեցողության ստուգում
- երաժշտական նյութի յուրացման կարողությունների ստուգում
Ազգային երգերի միջոցով ամբողջական պատկերի կառուցում:
Ազգային երգեր՝
Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:
Էս գիշեր, լուսնյակ գիշեր,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Ձյունն էկել, գետին նախշել,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Էլի պարը բոլորավ,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Յարս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:
Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:
Սո՛նա յա՛ր, Սո՛նա յա՛ր,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր:
Վարդավառը գալիս ա,
Սո՛նա յար, Սո՛նա յար,
Ծաղիկը ցնծալիս ա,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,
Ա՜յ գյուլում կանչող աղջիկ,
Սո՛նա յար, Սո՛նա յար,
Ձենդ ծլվլալիս ա,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր…
Կանաչ տեղը բաղում ես,
Պարի միջին խաղում ես,
Կաքավի պես ծորալով,
Տղաներին դաղում ես: