Երկինքն ամպել է
Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դըռնեն անցնեմ՝
Հոգյակըս հոն է:
Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է.
Յարըս քնել է,
Երեսը բաց է:
Երկինք ամպե հովն անուշ
Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։
Գացի գացի հեռեցա,
Երկինք ամպե հովն անուշ,
Բարձր սարուն մոտեցա,
Յար խորոտիկ պաքն անուշ
Պզդիկ յարոջ կարոտցա
Երկինք ամպե հովն անուշ։
Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։
Անձրև եկավ շաղալեն
Անձրև եկավ շաղալեն,
Ուռու տերև դողալեն,
Վայ, լե, լե, լե,
Լե, լե, լե:
Հրես, եկավ իմ աղբեր,
Ալ ձին տակին խաղալեն,
Վայ, լե, լե, լե,
Լե, լե, լե:
Խալիչեքը փըռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ.
Վայ, լե, լե, լե,
Լե, լե, լե:
Հո~յ, Նարե
(վերվերի)
Հ՜ոյ, Նարե ,
Անձրևն էկավ շաղալեն,
Ջ՜ան, Նարե,
Թուփ ու տերև դողալեն:
Հո՜յ, Նարե,
Հըրեն էկավ իմ ախպեր,
Ջա՜ն, Նարե,
Ալ ձին տակեն խաղալեն:
Հո՜յ, Նարե
Կայնել ես վարդի հովին
Ջա՜ն, Նարե,
Քամին տա ծոցիդ մովին,
Հո՜յ, Նարե,
Երեսիդ շողին մեռնեմ,
Ջա՜ն, Նարե,
Աչքերիդ՝ կապույտ ծովին:
Ա՜յ, արևը, արևը
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:
Ում տամ՝ տանի բարևը: