Ծրագրային երգերի փաթեթ 5-6 տարեկանների համար
1. Արևաշարք
2. Ձիուկ
3. Կոտ ու կես
1. Արևաշար
Արև, արև, դու՛ս արի:
Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,
Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ:
Արև արև ե՛կ ե՛կ
Արև, արև, ե՛կ, ե՛կ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր, հեռացեք,
Արևին ճամփա տվեք:
Թողեք՝ նա գա մեզ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ,
Կարմիր արև, ե՛կ, ե՛կ,
Զիզիքարին վե՛ր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը, տե՛ս, տե՛ս,
Պսպղում է ոսկու պես:
Կարմիր արև, ե՛կ, ե՛կ,
Զիզի քարին վե՛ր եկ:
2.Փայտե ձիուկ
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե, ձիուկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հոպ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռու՛, պռու՛, պռու՛,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրուկ ձիուկ
Քաջարի.
Պռու՛, պռու՛, պռու՛,
Դու՛, դու՛, դու՛:
3․ Կոտ ու կես
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,
____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար:
Թռան գացին բերդի տանիս գանգտելու համար
Ղասաբներ ժողվան, էկան դեղմաշկի համար
Երեցներ ժողվան, էկան օրհնելու համար
____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար:
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,
____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար:
Թռան գացին բերդի տանիս գանգտելու համար
Ղասաբներ ժողվան, էկան դեղմաշկի համար
Երեցներ ժողվան, էկան օրհնելու համար
____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար: