Համբարձման ծեսը Գեղամավանում.4-5-րդ դասարաններ

Ծիսական-ճամփորդական նախագիծն՝ այստեղ:
2021 թվականի Մայիսի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Համբարձման տոնը կատարվում է Հարության կիրակիից` Զատիկից քառասուն օր անց, և պայմանավորված լինելով Զատիկով, բնականաբար, այն շարժական է և ամեն տարի տարբեր օրեր է նշվում: Սակայն այն միշտ տոնվում է հինգշաբթի: Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ(գուշակության թուղթ) հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ: Ժողովրդական խոսույթի մեջ տարածված է նաև Ջան գյուլում անվանումը:
Այս անգամ էլ տոնը որոշեցինք նշել Գեղամավանի միջնակարգ դպրոցի մեր ընկերների հետ: Նախապես ուղարկված ծիսական փաթեթին նրանց ծանոթացնելուց հետո:
Գեղամավանի ճանապարհին չէինք կարող շրջանցել Աղբյուրակի ջրամբարը, որտեղից էլ մեր առաջին բուռ ջուրը կուժը լցրեցինք և շարունակեցինք օրվա ծիսական շրջապտույտը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s