Ուրբաթ- համերգ . Լանջի հողին.

Օր՝ Ապրիլի 16

Ժամ՝ 15:15

Վայր՝ Մայր դպրոցօ բացօթյա հարթակ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր.

Ծրագրում՝ Աշխատանքային երգեր, խաղերգեր, պարերգեր, պարեր

Միասնական՝

1. Դանիել Վարուժան- Անդաստան

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

Թռան գացին բերդի տանիս գանգտելու համար
Ղասաբներ ժողվան, էկան դեղմաշկի համար
Երեցներ ժողվան, էկան օրհնելու համար
____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

Խաղ՝ Տղա- տղա

Տղա տղա

Սիրուն տղա,

Առ քո ճներ,

Գնա խաղա,

Դու իմ գլխուն

Ոսկե ջղա,

Ալուր մաղեմ,

Գամ քե պահեմ:

Ջաղացս մանի մանի

Ջաղացս մանի մանի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ցորենը ալյուր անի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ջաղցի քարեր չըխկչըխկա

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Քունս անուշ կտանի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Աղունը փոշի փոշի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ալրատունը կհոսի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ախպեր ջան խուրջինդ բեր

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ածենք լուսը ալուրի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ջաղացս մանի մանի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ցորենը ալյուր անի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Տատիկ զալուր կմաղեր

Տատիկ զալուր կմաղեր, տատիկ զալուր կմաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր մազերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր հոնքերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թըշերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր ուսերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թևերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թաթերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր փեշերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր ոտքերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, տատիկ զալուր կմաղեր:

Խաղ՝ Աղջիկ աղջիկ

Տղաները շրջան են կազմում և աղջիկները մտնում են շրջանի մեջ: Ասելուկխաղից հետո տղաները պետք է հասցնեն բռնել աղջիկներին, իսկ աղջիկները պետք է կարողանան շուտ դուրս գալ շրջանից:

Աղջիկ, աղջիկ,

Քարե չղջիկ,

Մկան պոչիկ,

Կատվու տոտիկ,

Պտիկ-մտիկ,

Շան ականջիկ,

Առ քո խրձիկ,

Ալուր մաղեմ,

Գամ քե պահեմ:

Գունդ անեմ


Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,

Տապ անեմ, ալուր ցանեմ, 

տապ անեմ, տապ անեմ,


Գունդ բացեմ, գունդ բացեմ, 

գունդ քցեմ, գունդ քցեմ, 

Բատատին քցեմ, թոնրին խփեմ, 

հաց հանեմ, հաց հանեմ:

Միասնական Խաղ-ընթերցանություն` «Պու-պու»:

Խումբը բաժանվում է 2 մասի, կանգնում են հորիզոնական, իրար դիմաց: Մի խումբը հարցնողն է, մյուսը՝ պատասխանողը: Հարցնող խումբը հարցնելով առաջ է գալիս ու ետ գնում:

_Պուպու, քանի հաց ես թխել:
Պատասխանող խումբը պատասխանելիս առաջ է գալիս.

_Ուղիղ ութ, ուղիղ ութ: Ու ետ է գնում:
Հարցնող խումբն է առաջ գալիս՝

_Այդ հացերը ո՞ւր ես դրել: Ու ետ է գնում:

_Պուտուկը բաց, պուտուկը բաց: Ու ետ է գնում:
Խաղն այս ռիթմով և շարժումով շարունակվում է:

_Բա խմորը ո՞վ է հունցել:

_Ծեր տատիկը, ծեր տատիկը:

_Ճիլ խմորը ո՞վ է քերել:

_Փոքրիկ Մուճին, փոքրիկ Մուճին:

_Իսկ թխածը ո՞վ է կերել:

_Էն գող քուչին, էն գող քուչին:


Բոլորը միասին՝

_Այ գող քուչիկ, վայ գող քուչիկ,

Կատուն լիզի քո դնչիկ:

Հա ձըձում հա կարագ

Հա ձըձում,հա կարագ,

Հա ձըձում,հա կարագ,

Հա զարկիմ,դու չեղար,

Հա ձըձում,հա կարագ,

Տաք ջուր թալիմ՝դու չեղար,

Պաղ ջուր թալիմ՝դու չեղար,

Հա ձըձում հա կարագ,

Ինճ եղավ՝դու չեղար,

Հա ձըձում,հա կարագ,

Ինչ եղավ՝դու չեղար:

Ընթերցանություն-խաղ

Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա — բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:

Հարի հարի խնոցի

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունկդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի:

Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

Փեսեն էկավ՝ տեղ չկա,

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

Հաղչա հուղչկա

Հախչա, հուխչա,
Հախչա, հուխչա:
Ախչի՝ հարս ի,
Հարսը՝ թարս ի,
Մերը՝ մերս ի,
Հերը՝ հերս ի,
Քուրը՝ քուրս ի,
Պապը՝ թարս ի,
Թոռը՝ թոռս ի:

Հախչա, հուխչա,
Հախչա, հուխչա:
Հարսի՝ ախչի,
Սիրտը ա՜խ չի,
Բողկը աղ չի,
Սերը խաղ չի,
Փեսեն կաղ չի,
Բեղը կախ չի,
Սիրտը պաղ չի,
Առնի փախչի,
Ճամփով բաղչի,
Հե՜յ ջան , կաղ չի,
Հե՜յ ջան փախչի:
Հախչա, հուխչա,
Հախչա, հուխչա:

Հոյ Նարե

Հոյ Նարե, Հոյ Նարե ճախրակի ոտ փշատ է,
Հոյ Նարե, Հոյ Նարե ճախրակ մանող շիմշատ է։

Հոյ Նարե, Հոյ Նարե ճախրակի ոտ սալոր է,
Հոյ Նարե, Հոյ Նարե ճախրակ մանող կլոր է։

Հոյ Նարե, Հոյ Նարե ճախրակի ոտ բարդի է,
Հոյ Նարե, Հոյ Նարե մանողի հոտ վարդի է։

Հոպ մարալ

Հոպ մարալ հոպ մարալ հոպ մարալ ջան,
Ճախրակի ոտը ուշի,
Հոպ մարալ հոպ մարալ հոպ մարալ ջան,
Ճախրակիմանողը ղուշ ի։

Հոպ մարալ հոպ մարալ հոպ մարալ ջան,
Ճախրակի ոտը ուռի,
Հոպ մարալ հոպ մարալ հոպ մարալ ջան,
Ճախրակիմանողը գյո ծուռ ի։

Հոպ մարալ հոպ մարալ հոպ մարալ ջան,
Ճախրակի ոտը տանձի,
Հոպ մարալ հոպ մարալ հոպ մարալ ջան,
Ճախրակ մանող կուտան ձի։

Պար՝ Կոմիտասի շորոր

4-5 դասարաններ

Գարնան գութան հանեցի

Գարնան գութան հանեցի,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Արտը ցորեն ցանեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ:


Ամառն եկավ, քաղն ելավ,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ:


ԳՈԻԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՜, գութան, վարի՜, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՛լ:

Քաշի՜, եզը, ուսիդ մատա՛ղ,
Քաշի՜ , քաշենք, վար անենք.
Ճիպտի՜ն արա, քըշի՜, հոտա՜ղ,
Մեր սև օրին ճար անենք:

Խլբանե

Լե, լե, լե, լե, խըլբանե ,

Լե, լե, լե, լե, խըլբանե,

Խըլբո թըվանք չը բանե,

Մամուս քարման չը մանե։

Լե, լե, լե, լե, խըլբանե,

Լե, լե, լե, լե, խըլբանե,

Պապուս գութան խափան է,

Եզներ արձկած, չըն բանե:

Լե, լե, լե, լե, խըլբանե,

Լե, լե, լե, լե, խըլբանե,

Շորվեն հարտն ի, չըն տանե,

Անոթի ին, չըն բանե։

Հանիման ջանիման

Հանիման, ջանիման,

Տուն եմ շինել գետի բերան,

Հանիման, ջանիման,

Վրեն գցել երկու գերան:

Հանիման, ջանիման,

Մեկը խոխի, մեկը ծիրան, 

Հանիման, ջանիման,

Խոխին կոտրավ մնաց ծիրան: 

Հանիման, ջանիման,

Մեր տուն ձեր տուն մոտիկ, մոտիկ, 

Հանիման, ջանիման,

Իջնենք բաղչեն քաղենք խոտիկ: 

Հանիման, ջանիման,

Տանենք աթ ս աահփ դնենք մսրա մոտիկ,

Հանիման, ջանիման,

Տեսնինք վիր յարն է խորոտիկ:

Հանիման, ջանիման,

Տուն եմ շինել գետի բերան,

Հանիման, ջանիման,

Վրեն գցել երկու գերան:

Հանիման, ջանիման,

Մեկը խոխի, մեկը ծիրան, 

Հանիման, ջանիման,

Խոխին կոտրավ մնաց ծիրան:

Հունձք կը ժողվեմ…

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Հունձքի երգ

Մեր տանը դեմ հասած գարի,
Մեր տանը դեմ հասած գարի,
Քանի քաղեմհովը տանի:
Քանի քաղեմ հովը տանի:


Երկու կաքավ մեջ կը բանի
Երկու կաքավ մեջ կը բանի
Մեկն իմ յարիս շատ նըման ի:
Մեկն իմ յարիս շատ նըման ի:


Աչքը, ունքը թառը քաշած,
Աչքը, ունքը թառը քաշած,
Երեսները վարդ նըմանի.
Երեսները վարդ նըմանի.

Լանջի հողին

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

Թեշիկ մանելու երգ ձայնագրություն

Առեց թեշին,
Քսեց փեշին,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:


Բարվան կաշի,
Շըմշատ թեշի,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:


Շընեռթն արծաթ,
Թեշին՝ քանց վարդ,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:


Պոչը կախ ի,
Թեշին չարխ ի,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:

Տաշտներդ լի հաց լինի,դռներդ միշտ բաց լինի:

Հաց կթխեմ

Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ դժար տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Կրակը թռավ քարից,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կմեռնեմ քո դարդից,

Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Ծով ա դառե մեր դաշտը, Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը, Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Հոտ քաշել մանիշակին, Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ետ եմ նստել դոշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Էրիշտայի երգ

Ելնինք էրիշտի վըրեն,

Զարգենք էրիշտի ղայդեն:1. Տանը բոլորը ցել է,

Տունը վարդով լցվել է,

Տղեն ըսավ. – Յար չունիմ:

Աղջիկ դարդով լցվել է:

Ելնինք էրիշտի վըրեն,

Զարգենք էրիշտի ղայդեն

2. Էս գիշեր ես դուս ելա,

Լուսնակն անուշ կցոլա,

Կըցոլա բարձր սարին,

Կըկաթա մարմար քարին:

Ելնինք էրիշտի վըրեն,

Զարգենք էրիշտի ղայդեն:

4. Լուսնակի լուսը ես եմ,

Ծովերի ձուկը ես եմ,

Գիշերվա փախչող աղջիկ,

Հետիդ ընկերը ես եմ:

Ելնինք էրիշտի վըրեն,

Զարգենք էրիշտի ղայդեն:

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:


Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Ալուր մաղեմ թեփ կուգա

Ալյուր մաղեմ՝ թեփ կուգա,

Շեկլիկ աղբեր ե՞րբ կուգա,

Մեռնիմ գալած բեղերին,

Միջեն խնկահոտ կուգա:

Սարի տակը տուն ունի,

Մեջը օսկե սուն ունիմ,

Ալամ աշխարհ իմանա,

Քեզի պես մարալ ունիմ:

Աղջի անունդ Սոնա,

Ուրիշին հարս մի գնա,

Առանց քեզ սև է օրս

Էսման ասա քու մորդ:

Անցա ճամփու ոլորը,

Բռնեցի նախշուն լորը,

Տղերք եկեք պար բռնենք,

Էրիշտայի բոլորը:

Աշխատանքային պար՝ Վանա Ձկնորս

Միասանական աշխատանքային պար՝ Բուլուլ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s