Ավագ երեգշաբթի՝ քար քաշի, խնոցի հարելու օր
Վայր՝ ուսումնական ագարակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց- պարտեզի նախակրթարանի խմբեր
Ծրագրում՝
- նախակրթարանի սաների հետ կգնանք ուսումնական ագար խնոցի հարելու ծեսն իրականացնելու
- կտանենք մածուն, թթվադեր, թան խնոցում հարելու համար
- ծիսական երգեր և խաղեր կխաղանք
Երաժշտական ծրագիր՝
- հարի հարի խնոցի
- ջաղացծ մանի մանի
- հինգ էծ ունեմ
- կոտ ու կես
Ազգային խաղեր՝
- Մամի մամի
- վերմակ դոշակ
- ժնջիլ ժնջիլ
Երեքշաբթին հիմար – իմաստունի վիճակը քաշելու եւ խնոցի հարելու օրն էր: Մարդիկ շտապում էին եկեղեցիգուշակելու իրենց մտադրությունը: Տասը թղթակտորներից հինգի վրա գրվում էր «իմաստուն», հինգի վրա՝ «հիմար» բառերը: Տասը երեխա վերցնում էին մեկական թուղթ: Մտքում որեւէ իղձ պահած անձինք նախապես ընտրում էին երեխաներից որեւէ մեկին: Եթե իր ընտրած երեխային ընկնում էր «իմաստուն» բառը, ուրեմն նշանակում էր իղձի իրականացում, իսկ «հիմար»-ի դեպքում
տապալում:
Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն: