«Սուրբ հարության»( զատկի ծեսը) Մխիթար Սեբադըացի կրթահամալիրում. նախագիծ

Նախածի հեղինակ՝ Մարինե Մկրտչյան

Նախագիծ. «Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում:

Խնդիրներ

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ սերմեր ծլելով, կստեղծեն հետաքրքիր միջավայր՝ ձևավորելու յուրօրինակ զատկական կոմպոզիցիա: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդերով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր և ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատիկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

Զատկական խոհանոցը, բացի ծիսական լինելուց, ցանկալի կլիներ ձևավորված լիներ ազգային կոլորիտով (Զատիկը Քոլեջում — տեսաֆիլմի սկիզբը): Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ  Ռ. Հարոյան, «Զատիկ»  գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ»կայքից:

Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում, որի փետուրներից պահքի յուրաքանչյուրը շաբաթվա վերջին օրը դուրս քաշել, նշելով՝ պահքի որ շաբաթը վերջացավ, ինչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ինչ խորհուրդ ունի եկողը:

Ծեսի   նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար:

Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով: Հիմնականում նախապատրաստական շրջանն ավելի հետաքրքիր  ու բովանդակալից է լինում բուն ծեսից: Ցանկալի է՝ ծիսական ամբողջական գործընթացը տեսագրել, հոդվածի տեսքով ներկայացնել, որ բոլորի համար ոչ միայն հասկանալի լինի ծեսի կարևորությունը, անհրաժեշտությունը, այլև ցանկալի լինի ներառումը, մասնակցությունը:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Ապրիլի 1-ից 21-ը: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները:

                               Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Նունե Մովսիսյան, Ծիսական տոնացույց

Ծաղկազարդ, Ծառզարդար

Ռ. Հարոյան, «Զատիկ»

Զատկական ձվախաղեր, խաղեր

«Չի՛ք, չի՛ք», «Աղամ, աղամ» ծիսական գործողություն-խաղ

Ջրաղացի, խնոցու խաղեր

Զատկական ծիսական արարողակարգի, խաղերի տեսագրություններ

Տեսադաս, «Զատիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Զատկական ձվախաղեր — 1 — 2019
Զատկական ձվախաղեր — 2 — 2019
Զատկական խաղեր — 3 — 2019
Զատկական շաբաթվա ծիսական «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղերը նախակրթարանում — 2019

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s