Նախագիծ. «Բարեկենդանի ծեսը կրտսեր դպրոցում»

Նախագծի հեղինակ՝ Մարինե Մկրտչյան

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիր

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
  • Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում:

Տարիքային խումբ, մասնակիցներ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցների, քոլեջի սովորողներ, 5-6 տարեկաններ:

Աշխատանքի ժամանակացույց

Փետրվարի 1 — մարտի 30

Ընթացք

Ուսումնասիրել  Բարեկենդանի ծեսը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծեսին հատուկ ծիսական երգեր: Բարեկենդանի ներկայացման համար միասին ընտրել ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Համապատասխան երաժշտության ուղեկցությամբ բեմականացնել կատակ-պարեր՝ օգտագործելով ինչպես պարային, այնպես էլ բեմականացված էլեմենտներ, թաշկինակներ, ձեռագործ ծիսական տիկնիկներ:

Արդյունք

Սովորողները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը,
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ, բեմադրել ծեսին համապատասխան ներկայացում,
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Լավագույն խաղերը, ներկայացումները կնկարահանվեն կրթահամալիրի TV-ի նկարահանող խմբի կողմից՝ որպես տեսադասեր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s