Կարնո քոչարի, Քոչարի պարի տարատեսակներից մեկը, որը տարածված է եղել Կարինի շրջանում։«Քոչարին» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: «Քոչ» արմատը, ըստ երևույթին, կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի, խոյի «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ:
Տեսանյութը՝ ստորև:
Ազգագրական փառատոնին ընդառաջ:
Նախագծի համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Սեդա Թևանյան
Հաղորդավար՝ Մանե Մաչկալյան