Միշտ կանչող Արատեսը

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 1-ը կրթահամալիրի դասավանդողների և սովորողների խմբով ճանապարհ ընկանք դեպի Արատես։
Այս Արատեսն ինձ համար յուրօրինակ էր և շատ սպասված։ Արատես չէի գնացել ընդամենը 2 ամիս, բայց այդ ամիսները շատ երկար էին թվում։ Դե գաղտնիք չէ, որ սիրում եմ ճամփորդել և սիրում եմ ճամփորդել իմ ընկերների հետ, և իհարկե Տիար Բլեյանի հետ։ Տիարի հետ ճանապարհները այլ երանգ են ստանում և այն վայրերը որտեղ միգուցե հազարավոր անգամներ եմ եղել նոր երանգով են ներկայանում։
Այդ անգամ ճանապարհը մի փոքր այլ էր, նոր էր և չափազանց հետաքրքիր։ Առաջին կանգառը Սուրբ Կարապետ եկեղեցին էր Մոշաղբյուր ավերակ գյուղատեղիի տարածքում, որը կառուցել էին Օրբելյանները։

Եկեղեցին սարերի մեւ, գողտրիկ վեհ իր դիրքով գրավեց բոլորիս։ Առաջին անգամ էի այստեղ։ Ճանապարհը եկանք ոտքով՝ ինպես իրական ուխտ, որը կկատարեր բոլորիս ցանկությունները, որն այժմ մեկտեղված է ՝ Խաղաղություն։

Միասնական շարականների կատարումով, ուղղեցինք մեր աղոթքն առ Աստված։

Հաջորդ կանգառն էր ՝ Արատեսի դպրական կենտրոնը։ Կարոտով և մեծ անհամբերությամբ սպասում էի տեղ հասնելուն։ Արատեսը յուրահատուկ գեղեցիկ է աշնանը՝ իր բերք ու բարիքով, գույների տեղատարափով և տաքուկ տնակներով։
Արատեսում աշխատքանքն էլ վայելք է, այդ մաքուր օդին հոգնել չի լինում։

Տիար Բլեյանի և Սմբատի այլընտրանքային բերքահավաքը

Քայլեցինք Արատեսով, Խաճչոց ձորով, Վանական համալիրով, Սառնաղյուրով։ Ամեն տեսնելուց յուրովի սիրելու է Արատեսը։

Հավաքեցինք բերքն ու նախապատրաստեցինք օղու արարման գործընթացին։ Սարերից մասուր և ալոջ է կաթում։ Մասուր, ալոջ, խնձոր հավաքելով մի պատառիկ ամենքս տարանք մեզ հետ, որպես հուշ այս տաքուկ երկրօրյա ճամփորդությունից։

Ետադարձին ուսումնական ժամերգություն իրականացրինք վանքում և վերադարձանք Երևան։

Արատաեսը միշտ սիրելու, փայփայելու և վերադառնալու պայմանով հեռանալու անկյուն է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s