Աշխատանքային երգերի փաթեթ
1.Նախավարի երգ— Բարի լուսո
Բարի լուսո աստղ էրևաց
աղոթարան դռներն ի բաց,
բարով բացվեր լուս աղոթրան
սարված լծեմ էրթամ գութան։
Գութնի թախով նըմուշ նըմուշ
չկեր վաստակ քյանց էն անուշ,
աշխարհի շեն վըր գութնին է
գութան չըլներ աշխարհն ի՞նչ էր։
Խոփքաշ կերթա գետնի տակեն,
ակոս կանի էրգեն էրգեն,
քանդի կորթեր շուռ տա բարդ բարդ,
շընորհ կենե բերքին առատ։
Ալ ջրարփին առատ անկոք
մաճն ի կայիմ խոփն ի զոտու
պայծառ արև մարմանդ սարին,
Աստված տա խոփ չառնի քյարին։
2. Քաղհան— Կոմիտաս
Գարնան գութան հանեցի,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Արտը ցորեն ցանեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ:
Ամառն եկավ, քաղն ելավ,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ:
2. Քաղհան կանեմ հո՝ բարով,
Յար, նայ…
Տոլմա կեփեմ բիբարով,
Սոնա յար…
Աշնան անի լավ օրեր՝
Յար, նայ…
Բամբակ քաղեմ նուբարով,
Սոնա յար…
3․ Լանջի հողին
Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:
4․ Հունձքի երգ
Մեր տանը դեմ հասած գարի,
Մեր տանը դեմ
հասած գարի,
Քանի քաղեմհովը տանի:
Քանի քաղեմ
հովը տանի:
Երկու կաքավ մեջ կը բանիԵրկու կաքավ մեջ կը բանի
Մեկն իմ յարիս շատ նըման ի:
Մեկն իմ յարիս շատ նըման ի:
Աչքը, ունքը թառը քաշած,
Աչքը, ունքը թառը քաշած,
Երեսները վարդ նըմանի.
Երեսները վարդ նըմանի.
Այդ իմ յարս է սրտով սիրած,
Այդ իմ յարս է սրտով սիրած,
Շրթներն ալ կեռաս նման ին,
Շրթներն ալ կեռաս նման ին:
Քովի արտըհասած ցորեն,
Քովի արտը
հասած ցորեն,
Պիտի քաղենք ութը օրեն,
Պիտի քաղենք ութը օրեն,
Մեր ամբարներ պիտի լեցվին,
Մեր ամբարներ պիտի լեցվին,
Հատիկներով ոսկի նորեն:
Հատիկներով ոսկի նորեն:
5․Գութանը հաց եմ բերում
Գութանը հաց եմ բերում,
Երեսը բաց եմ բերում.
Տես, քեզ որքան եմ սիրում,-
Ձուկը տապկած եմ բերում:
Էս օր գութանը մերն ա.
Մաճ բըռնողը իմ հերն ա,
Եզնարած շեկլիկ տըղեն՝
Աշխարհ գիտե՝ իմ տերն ա:
Հա՜վքեր, թևանի արեք,
Յարիս հովանի՜ արեք,
Թո՛ղ բարակ քամին փչի,
Հետն էլ դուք նանի արեք:
6․ Վարե լման
Վարե, վարե, վարե լման
Վարե վարանգ հայու նման
Ո՞րն է էկեր սանդի վերեն
Լաչին թալիմ նստիմ վերեն։
7․ Քաղհան- Ջավախքի տարբերակ
Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ
Նանոր ըսելու եկա
Խնձոր տանելու եկա
Հոմ խնձորի դարդը չեմ
Յարիս տեսնելու եկա։
Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ
Հոփ-հոփ թռնիլս կուգա
Թռնել պարելս կուգա
Շեկ աղջիկն եկավ անցավ
Բռնել պագնելս կուգա։
Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ
8․ Խլբանե
Լե, լե, լե, լե, խըլբանե ,
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Խըլբո թըվանք չը բանե,
Մամուս քարման չը մանե։
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Պապուս գութան խափան է,
Եզներ արձկած, չըն բանե:
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Շորվեն հարտն ի, չըն տանե,
Անոթի ին, չըն բանե։
Խլբանե — ղալբ, կեղծ, խարդախ, անազնիվ:
Թըվանք — հրացան:
Քարման — խաչաձև փայտե թևերով հարմարանք բուրդ և մազեղեն մանելու համար:
Շորվա — Մսով կամ յուղով (ձեթով) ու բրնձով (ձավարով) ապուր:
Անոթի — քաղցած:
10․ Մեր տան իտև
Մեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Ձեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:
Ծիանք ինի կխրխնջան.
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Հավար տարեք տեքերկնգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:
Թըղ ձեռ զարգի վըր ուր ծընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Թըղ խըտվըտա ձեռաց մարջան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:
Թըղ ձեռ զարկի վըր ուր ծընկյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Թըղ խըտվըտան ձեռաց մըրջան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:
Առնոսասար ցանած կյարի,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան.
Արտոսասար ցանած կյարի,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:
Կյարին տանեմ տամ խնձորի,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան.
Խնձոր հորողկեմ իմ յարին,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:
Մեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան.
Ձեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Աշխատանքային երգերի փաթեթ կրտսեր դպրոցների համար