Մուշ-Սասուն տարածաշրջանների երաժշտական փաթեթ

Սասուն, գավառակ Արևմտյան ՀայաստանումԲիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։

Մուշ, քաղաք Արևմտյան ՀայաստանումԲիթլիսի նահանգի Մշո գավառում։ Մուշի գավառի կենտրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը։ Հիշատակվում Է նաև իբրև բերդ, ավան, գյուղաքաղաք և քաղաքագյուղ։Մուշ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով։ Ոմանք այն կապում են հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ և այլն), ոմանք հայերեն «մշուշ» — ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը։

Մուշանի հայ մուշանի

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:
1. Վերին թավլեն սալուկ էր,
Հանըրա, նինա, հանինա.
Խըմըր թային նալուկ էր,
Ջանըրա, նինա, հանինա:

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:
2. Խըմըր թային հեծել եմ,
Հանըրա, նինա, հանինա.
Արազա մոտեցել եմ,
Ջանըրա, նինա, հանինա։

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:

Բառերի բացատրություն՝

թավլա- գոմ, ախոռ
սալուկ- սալապատած
Խըմըր-կարմրասև
Թայա-ձի
Նալուկ- նալած

Փափուռի

Երկու փահլեվան կտրիճ 
Մեկ կտրեր քար մեկ կռիճ
Էն օր կտրեր զեդ կտրիճ
Աղբուր թալե խըդ սարից։

Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիո փափուռի:

Էրկու քոլորիկ նոր հարս
Էրկուս քելեն հըտ իրաց
Հըտ մեկին հանաք էրաց
Մեկ լի ձեռք հինա դրած:

Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիո փափուռի:

Տո՜ տղա, տղա լանգ արի,
Հագի շալվար ժանգ առի,
Գնա վերին թաղ արի,
Սիրե քու սիրածն արի:
Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիյո փափուռի:

Հանա հանա փափուռը

Հանա՜,  հանա՜, հանա՜,
Հանա՜,  հանա՜ փափուռը:
Հանա՜,  հանա՜ փափուռը,
Փափուռը մի լը, մի լը:
Փափուռը մի լը, մի լը,
Փափուռ նստավ դուռ գի լա:
Փափուռ նստավ դուռ գի լա,
Փափուռը շապիկ շիլա:
Փափուռը շապիկ շիլա,
Հանա, հանա Փափուռը:

Երկինք ամպե հովն անուշ

Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Գացի գացի հեռեցա,
Երկինք ամպե հովն անուշ,
Բարձր սարուն մոտեցա,
Յար խորոտիկ պաքն անուշ
Պզդիկ յարոջ կարոտցա
Երկինք ամպե հովն անուշ։

Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Ծամի իս թորգի 

1. Ծամ իս թորկե էրան-էրան,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Բոլոր էրես, պզտիկ բերան,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Դու էլեր իս հալա-հուլա,
Խորոտիկ, հայ , խորոտիկ,
Քու տոտիկներ ամպի քուլա,
Խորոտիկ, ջան, խորոտիկ։

, Հայ Նուբար

Հայ, Նուբար, Նուբար,
Նուբար, հայ, Նուբար,
Սասնու սարեր քար ու բար,
Հայ, Նուբար:
Հայ, Նուբար, Նուբար,
Նուբար, հայ, Նուբար,
Իմ բաշխ քու բաշխ բարեն բար,
Հայ, Նուբար:


1. Նուբար մըտավ խիարնոց,
Հայ, Նուբար,
Քաղեց խիար, լըցուց ծոց
Հայ, Նուբար,
Կըդրավ ուր վըզի վըզնոց,
Հայ, Նուբար,
Էղավ ընձի դարդ ու խոց:
Հայ, Նուբար:
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Իմ բաշխ քու բաշխ բարեն բար,Հայ, Նուբար:


2. Սասնու գեղեր էրգու հարս,
Մըտեր են գետ, կըլողեն,
Էլեր են ափ, կըդողեն,
Քընց նըռան հատ կըշողեն:
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Իմ բաշխ քու բաշխ բարեն բար,Հայ, Նուբար:

3․Կանաչ վարոց հոտաղներ, հա՜յ, Նուբար,
Կարմիր գոգնոց աղջիկներ, ջա՜ն, Նուբար,
Գարնան կելնեն Ծովասար, հա՜յ, Նուբար:

Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Իմ բաշխ քու բաշխ բարեն բար,Հայ, Նուբար:

……

Հոյ Նուբար

1. Նուբար իջավ խիարնո՛ց,
Հո՛յ, Նուբա՛ր, Նուբա՛ր, Նուբա՛ր.
Քաղեց խիար, լըցեց ծոց,
Իմ զուզանի գառ, Նուբա՛ր:

2.Տարավ, տըվեց իր յարուջ,
Հո՛յ, Նուբա՛ր…
Իր յարուջ պըզտիկ քըրուջ,
Իմ զուզանի գառ, Նուբա՛ր:

3.Տարավ անձրև ու կարկուտ,
Հո՛յ, Նուբա՛ր…
Էլավ կարմիր հեղեղիկ,
Իմ զուզանի գառ, Նուբա՛ր

Զինչ ու զինչ 

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։—
Զոմա զոմա էր։
Զիմ լաչակ տամ լողվորչուն։
Քոմա քոմա էր։
Ո՛չ էառ, ո՛չ հավնեցավ,
Զոմա զոմա էր։
Ո՛չ եհան ծամկալ ծովեն։
Քոմա քոմա էր։
2. Զի՞նչ ու զի՞նչ…
Զիմ մեջկապ տամ լողվորչուն։
Քոմա…
3. Զի՞նչ ու զի՞նչ…
Զիմ շապիկ տամ լողվորչուն։
Քոմա…
4. Զի՞նչ ու զի՞նչ…
Լուսնակ գիշեր պագ մի տըվի։
Քոմա…
Հետ էառ, հետ հավնեցավ,
Զոմա…
Հետ եհան ծամկալ ծովեն։
Քոմա…

Հանիման ջանիման- ձայնագրություն

Հանիման, ջանիման,
Տուն եմ շինել գետի բերան,
Հանիման, ջանիման,
Վրեն գցել երկու գերան:
Հանիման, ջանիման,
Մեկը խոխի, մեկը ծիրան,
Հանիման, ջանիման,
Խոխին կոտրավ մնաց ծիրան:

Հանիման, ջանիման,
Մեր տուն ձեր տուն մոտիկ, մոտիկ,
Հանիման, ջանիման,
Իջնենք բաղչեն քաղենք խոտիկ:
Հանիման, ջանիման,
Տանենք դնենք մսրա մոտիկ,
Հանիման, ջանիման,
Տեսնինք վիր յարն է խորոտիկ:

Հանիման, ջանիման,
Տուն եմ շինել գետի բերան,
Հանիման, ջանիման,
Վրեն գցել երկու գերան:
Հանիման, ջանիման,
Մեկը խոխի, մեկը ծիրան,
Հանիման, ջանիման,
Խոխին կոտրավ մնաց ծիրան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s