Հայրենյան երգերի փաթեթ


Հայրենյան երգերի ուսուցում նախագծով

1․ ՏԵՍԵՔ ԱՂԱՎՆԻՆ

Տեսեք աղավնին Նոյան տապանին,
Եկած ու կանգնած ի սար Տավրոսին,
Ավետիս կուտա հայկյա սերունդին,
Թե եկավ գարուն Թորգոմա զարմին:

Արթնացեք, հայեր, քաջաց զավակներ,
Առեք միության տեգ ու նիզակներ.
Շուտով կազմեցեք ռազմի խմբակներ,
Հագեք քաջության զենք ու զրահներ:

2․ԳՈՂԹԱՆ ՄԱՆԿՏԻՔ

Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ։

Գիտե՞ք, ու՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

3․ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

4․ Մենք քաջ տոհմի զավակներն ենք(Լեբլեբիջիների խմբերգ)

https://youtu.be/JhJeRSGoYHA

Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:

ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական.
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:

Տոհմը մեր եղել է քաջերից քաջը,
Անարգել է կայծակների շառաչը,
Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:

ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեց ու ջարդ պատվական,
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեցենք, որ հիշեն հոր հարսանիք:

5.Իմ հայրնյաց հոգի Վարդան

Իմ Հայրենեաց հոգի Վարդան,
Հոգիս հոգւոյդ եղնի ղուրպան.
Որ Տղմուտի ափերի քով,
Վաթսուն հազար կտրիճներով
Զարկիր, զարկուար, ինկար քաջ քաջ
Պարսիկ սփռած ի ձախդ ու յաջ։
Իմ Հայրենեաց արե՛ւ, Վարդան,
Անուշ Վարդան, Վարդան, Վարդան,
Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան, եղնի ղուրբան
Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան, եղնի ղուրբան։

6.Մուշանի հայ մուշանի

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:
1. Վերին թավլեն սալուկ էր,
Հանըրա, նինա, հանինա.
Խըմըր թային նալուկ էր,
Ջանըրա, նինա, հանինա:

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:
2. Խըմըր թային հեծել եմ,
Հանըրա, նինա, հանինա.
Արազա մոտեցել եմ,
Ջանըրա, նինա, հանինա։

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:

Բառերի բացատրություն՝

թավլա- գոմ, ախոռ
սալուկ- սալապատած
Խըմըր-կարմրասև
Թայա-ձի
Նալուկ- նալած

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s