Կրթական շքերթ 2020․ 6 տարեկաններ

Սեպտեմբե՜ր նոր ուսումնական տարի, նոր լիցքեր ու արևներ։ Այս տարվա կրթական շքերթը ամենաարևոտն էր։ Երեք 6 տարեկանների խումբ Արևմտյան դպրոցից ճանապարհ ընկավ դեպի Սասնալանջ ազգային երգով-խաղով, թմբուկի զարկերով և շրխկաններով։ Ամբողջական օրվա մասին՝ տեսանյութերում Շարունակել կարդալ Կրթական շքերթ 2020․ 6 տարեկաններ

Հակաբացիլ շնորհավորանքներ Արևմուտքի 4-5-րդ դասարանի սովորողներից

Սեպտեմբերի 4-ը տոնական և գունեղ է Սեբաստացիների համար։ Այդ օրը լի է հակաբացիլ երգերով, ուրախությամբ, ժպիտներով և վառ գույներով։ Քանի որ այս տար համավարակով պայմանավորած սովորողները սեպտեմբերի 4-ին տանն էին, որոշեցին Հակաբացիլ շերգերով շնորհավորել իրենց սիրելի տիար Բլեյանին։ Տեսանյութերը՝ ստորև Շարունակել կարդալ Հակաբացիլ շնորհավորանքներ Արևմուտքի 4-5-րդ դասարանի սովորողներից

Հակաբացիլ կոմիտաս․ երգերի փաթեթ

Հակաբացիլ Կոմիտաս  ամենամյա երաժշտական նախագիծ Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը: Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան Երգացանկ՝ 1. Սոնա յար 2. Հո՜յ, Նազան 3. Գնացեք-տեսեք 4. Արև, արև, եկ, եկ 5. Էսօր ուրբաթ … Շարունակել կարդալ Հակաբացիլ կոմիտաս․ երգերի փաթեթ

Բերքի տոնը և մեղրաքամի ծեսն Արատեսում

Օգոստոսի 26-28 Արևմտյան դպրոցի նախագծային խումբը, ծեսերի լաբորատորիան և մի շարք հյուրեր ճանապարհն ընկանք դեպի Արատես այնտեղ նշելու Մեղրաքամի ծեսը՝ մեղրատոնը, բերքատոնը։ Բազմիցս իմ պատումներում նշալ եմ որ Արատեսն ինձ համար իսկական ծիսական հարթակ է որտեղ ծեսերը վերագտնում են իրենց բնականությունն ու իրական գույները։ Այս եռօրյա ճամփորդությունը ուներ մեծ հագեցվածություն։ Մեր յուրաքանչյուր վայրկյանը լի էր հայրենագիտական, երաժշտական, ծիսական նյութերի յուրացմամբ և իրականացմամբ։ Ճամփորդությունը սկսեցինք աղոթքով մեր արդեն հարազատ դարձած Հայրավանքում։ Գեղարքունիքի մարզով դեպի Արատես ճանապարհին ունեինք մի շարք կանգառներ որոնցից էին Սելիմի քարավանատունը և Եղեգիսի Զորաց եկեղեցին։ Եվ արդեն հասանք մեր սիրելի Արատես։ Արատեսում սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։ Յուրաքանչյուր սովորող իրեն … Շարունակել կարդալ Բերքի տոնը և մեղրաքամի ծեսն Արատեսում