Աշխատանքային երգերի փաթեթ

1-3-րդ դասարաններ

1.Կոտ ու կես

2.Հեփ,հոփ

3. Հարի, հարի խնոցի

4. Ջաղացս մանի, մանի

5․ Հաղչա հուղչա

6․ Տատիկ Զալուր կմաղեր

1. ԿՈՏ ՈՒ ԿԵՍ
ԿՈՏ ՈՒ ԿԵՍ ԿՈՐԵԿ ՈՒՆԵՄ ՑԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ,
ՃՆՃՂՈՒԿՆԵՐ ԹՌԱՆ ԵԿԱ ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ,
ԿՌԱՑԱ ՔԱՐ ՎԵՐ ԱՌԱ ԶԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ,
____ԱՅ ՃՆՃՂՈՒԿԻԿ,
____ԿԱՐՄԻՐ ՏՈՏԻԿ,
____ՍՊԻՏԱԿ ՓՈՐԻԿ,
____ՈՒՏԵՆ ԿՈՒՏԻԿ,
____ԽՄԵՆ ՋՐԻԿ,
____ԱՌՎԻ ԵԶՐԻԿ,
____ՊՍՏԻԿ-ՄՍՏԻԿ,

ՓԱԽՉԵՆ ԵՐԹԱՆ ՄԱՆ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ:

2. ՀԵՓ, ՀՈՓ

“>https://www.youtube.com/embed/GrAMaZRtjIk?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent

ԼԱՆՋԻ ՀՈՂԻՆ, ՀԵՓ, ՀՈՓ, ՀԵՓ, ՀՈՓ,

ՀԱՑՆ Ա ԿՈՂԻՆ, ՀԵՓ, ՀՈՓ, ՀԵՓ, ՀՈՓ,

ՈՒՏԵՄ ՀԱՄԵՄ, ՀԵՓ, ՀՈՓ, ՀԵՓ, ՀՈՓ,

ՑՈՐԵՆ ԾԱՄԵՄ, ՀԵՓ, ՀՈՓ, ՀԵՓ, ՀՈՓ,

ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ, ՀԵՓ, ՀՈՓ, ՀԵՓ, ՀՈՓ,

ՏԱՓԱԿ ԿԸՏԵՐ, ՀԵՓ, ՀՈՓ, ՀԵՓ, ՀՈՓ,

ԱՆՆԱ ԽԱՆՈՒՄ, ՀԵՓ, ՀՈՓ, ՀԵՓ, ՀՈՓ,

ՔՈՒՆԴ Ա ՏԱՆՈՒՄ, ՀԵՓ, ՀՈՓ, ՀԵՓ, ՀՈՓ:

3. ՀԱՐԻ, ՀԱՐԻ, ԽՆՈՑԻ

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունկդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի:

Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

Փեսեն էկավ՝ տեղ չկա,

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

4. ՋԱՂԱՑՍ ՄԱՆԻ, ՄԱՆԻ

“>https://www.youtube.com/embed/nIIkW84RM28?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent

Ջաղացս մանի մանի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ցորենը ալյուր անի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ջաղցի քարեր չըխկչըխկա

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Քունս անուշ կտանի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Աղունը փոշի փոշի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ալրատունը կհոսի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ախպեր ջան խուրջինդ բեր

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ածենք լուսը ալուրի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ջաղացս մանի մանի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ցորենը ալյուր անի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

5․ Հաղչա հուղչա

  1. Հախչա, հուխչա,
    Հախչա, հուխչա:
    Ախչի՝ հարս ի,
    Հարսը՝ թարս ի,
    Մերը՝ մերս ի,
    Հերը՝ հերս ի,
    Քուրը՝ քուրս ի,
    Պապը՝ թարս ի,
    Թոռը՝ թոռս ի:
  2. Հախչա, հուխչա,
    Հախչա, հուխչա:
    Հարսի՝ ախչի,
    Սիրտը ա՜խ չի,
    Բողկը աղ չի,
    Սերը խաղ չի,
    Փեսեն կաղ չի,
    Բեղը կախ չի,
    Սիրտը պաղ չի,
    Առնի փախչի,
    Ճամփով բաղչի,
    Հե՜յ ջան , կաղ չի,
    Հե՜յ ջան փախչի:
    Հախչա, հուխչա,
    Հախչա, հուխչա:

Տատիկ զալուր կմաղեր

Տատիկ զալուր կմաղեր, տատիկ զալուր կմաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր մազերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր հոնքերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թըշերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր ուսերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թևերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր թաթերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր դոշերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր փեշերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, վըր ոտքերուն կշաղեր,

Տատիկ զալուր կմաղեր, տատիկ զալուր կմաղեր:

Քուրիկ Զիզի

Քուրիկ Զիզի

Քուրիկ Զիզի, կայնի խաղա, լե, լե, լե, աշե,

Քուրիկ Զիզի, նստի խաղա, լե, լե, լե, աշե,

Քուրիկ Զիզի, թեշիկ մանի, լե լե լե աշե

Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,

Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,

Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե

Գունդ անեմ


Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,

Տապ անեմ, ալուր ցանեմ,

տապ անեմ, տապ անեմ,


Գունդ բացեմ, գունդ բացեմ,

գունդ քցեմ, գունդ քցեմ,

Բատատին քցեմ, թոնրին խփեմ,

հաց հանեմ, հաց հանեմ:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s