Բերքի տոնը և մեղրաքամի ծեսն Արատեսում

Օգոստոսի 26-28 Արևմտյան դպրոցի նախագծային խումբը, ծեսերի լաբորատորիան և մի շարք հյուրեր ճանապարհն ընկանք դեպի Արատես այնտեղ նշելու Մեղրաքամի ծեսը՝ մեղրատոնը, բերքատոնը։
Բազմիցս իմ պատումներում նշալ եմ որ Արատեսն ինձ համար իսկական ծիսական հարթակ է որտեղ ծեսերը վերագտնում են իրենց բնականությունն ու իրական գույները։
Այս եռօրյա ճամփորդությունը ուներ մեծ հագեցվածություն։ Մեր յուրաքանչյուր վայրկյանը լի էր հայրենագիտական, երաժշտական, ծիսական նյութերի յուրացմամբ և իրականացմամբ։


Ճամփորդությունը սկսեցինք աղոթքով մեր արդեն հարազատ դարձած Հայրավանքում։

Տեսանյութը՝ Համիկ Մաթևոսյանի

Գեղարքունիքի մարզով դեպի Արատես ճանապարհին ունեինք մի շարք կանգառներ որոնցից էին Սելիմի քարավանատունը և Եղեգիսի Զորաց եկեղեցին։

Եվ արդեն հասանք մեր սիրելի Արատես։
Արատեսում սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։ Յուրաքանչյուր սովորող իրեն հետաքրքրող գործունեություններ գտավ։
Երաժշտություն՝ Սվետա Ճաղարյանի և Լիլիթ Աառաքելյանի հետ, մեղվապահություն՝ Արմինե Գոգինյանի հետ, Խոտաբույսերի հավաքում՝ Շուշան Ալեքսանյանի հետ։ Բայց կար մի բան , որը անտարբեր չէր թողնում ոչ ոքի ՝ դե իհարկե ազգային երգերն ու խաղերը Սիրելի Տիկին Մարինեի հետ։

Աառաջին օրվա երեկոն երաժշտական էր։ Այդ օրը եղավ Արատեսի Ակումբի նորամուտը՝ սովորողները նախապես խատրաստել էին գեղեցիկ համարներ և ներկայացան իրենց երաժշտական գործիքներով։

Երկրորդ օրը ծիսական էր։
Նախապատրաստվում էին բոլորը։ Նախ կարգի բերեցինք միջավայրը, հետո պատրաստեցինք մեղրաքամի անհրաժեշտ պարագաները։

Մինչ այդ ճանապարհ ընկանք դեպի Խաչոց ձոր։ Արտյոմ Խաչատրյան-ուղեկցորդը մեզ անցկացրեց ամենաապահով ճանապարհով։




Ծիսական ամբողջ օրը կարող եք դիտել այս տեսանյութում։

Երեկոյան սկսեցինք մեղրաքամի ծեսը։ Արմինե Գոգինյանն ասում է որ մեղրաքամը երեկոյան են անում, որպեսզի չբարկացնեն մեղուներին։
Մենք էդպես էլ արեցինք, ուղղակի համեմեցինք գեղեցիկ երգ ու պարով, ծսիական խաղերով, օրհնյութամբ ու բարեմաղթանքներով։


Երրորդ օրը կարծեք թե պետք է լիներ հրաժեշտի օրը և տևեր կարճ, բայց տևեց երկար և հուշերով լի։
Ճանապարհը երկար էր․ պետք է այցելեինք Գողթանիկի ջրվեժ և Հորբատեղի բնական գեյզեր։
Տեր Մակարի օրհնությամբ օրը սկսեցինք առավոտյան ժամերգությամբ։

Եկրորդ կանգառը Գողթանիկի ջրվեժն էր։ Սովորողներին շատ դուր եկավ ջրվեժը դժվարությամբ բաժանվեցին։ Շոգ եղանակն էլ մեզ հնարավորթյուն տվեց վայելելու այդ սառը ջրի վայելքը։


Եվ վերջապես վերջին կանգառը Հորբատեղն էր։
Նկարները կպատմեն օրվա և էմոցիաների մասին։


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s