Բերքի տոնը և մեղրաքամի ծեսն Արատեսում

Օգոստոսի 26-28 Արևմտյան դպրոցի նախագծային խումբը, ծեսերի լաբորատորիան և մի շարք հյուրեր ճանապարհն ընկանք դեպի Արատես այնտեղ նշելու Մեղրաքամի ծեսը՝ մեղրատոնը, բերքատոնը։ Բազմիցս իմ պատումներում նշալ եմ որ Արատեսն ինձ համար իսկական ծիսական հարթակ է որտեղ ծեսերը վերագտնում են իրենց բնականությունն ու իրական գույները։ Այս եռօրյա ճամփորդությունը ուներ մեծ հագեցվածություն։ Մեր յուրաքանչյուր վայրկյանը լի էր հայրենագիտական, երաժշտական, ծիսական նյութերի յուրացմամբ և իրականացմամբ։ Ճամփորդությունը սկսեցինք աղոթքով մեր արդեն հարազատ դարձած Հայրավանքում։ Գեղարքունիքի մարզով դեպի Արատես ճանապարհին ունեինք մի շարք կանգառներ որոնցից էին Սելիմի քարավանատունը և Եղեգիսի Զորաց եկեղեցին։ Եվ արդեն հասանք մեր սիրելի Արատես։ Արատեսում սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։ Յուրաքանչյուր սովորող իրեն … Շարունակել կարդալ Բերքի տոնը և մեղրաքամի ծեսն Արատեսում