Մեղրագովք- ծաղկագովք․ մեղրաքամի ծես նախագծով
Մեղրաքամի ծեսի իրականացում Արատեսի դպրական կենտրոնում
Ժամկետ՝ Օգոստոսի 26-28
Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր․․․․
Ծրագրում՝
26․08-նախապատրաստական ընթացք
- միջավայրի խնամք, նախապատրաստում
- տեխնոլոգիական- խոհանոցային աշխատանք
- երգերի, պարերգերի, պարերի, խաղերի ուսուցում
- մեղվապահության մասին զրույցներ՝ Արմինե Գոգինյանի հետ
27․08- Բուն ծիսակարգ
Դանդաղ պարեր (գյովնդ) դրսում, հարթակի մոտ, որի ընթացքում մեղրի շրջանակները հանվում են փեթակներից:
Հա՜ Նուբար պարերերգով ուղեկցում ենք ներս մեղրը քամելու
Հայ, Նուբար, Նուբար,
Նուբար, հայ, Նուբար,
Սասնու սարեր քար ու բար,
Հայ, Նուբար:
Հայ, Նուբար, Նուբար,
Նուբար, հայ, Նուբար,
Իմ բաշխ քու բաշխ բարեն բար,
Հայ, Նուբար:
1. Նուբար մըտավ խիարնոց,
Հայ, Նուբար,
Քաղեց խիար, լըցուց ծոց
Հայ, Նուբար,
Կըդրավ ուր վըզի վըզնոց,
Հայ, Նուբար,
Էղավ ընձի դարդ ու խոց:
Հայ, Նուբար:
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Իմ բաշխ քու բաշխ բարեն բար,Հայ, Նուբար:
2. Սասնու գեղեր էրգու հարս,
Մըտեր են գետ, կըլողեն,
Էլեր են ափ, կըդողեն,
Քընց նըռան հատ կըշողեն:
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Իմ բաշխ քու բաշխ բարեն բար,Հայ, Նուբար:
3․Կանաչ վարոց հոտաղներ, հա՜յ, Նուբար,
Կարմիր գոգնոց աղջիկներ, ջա՜ն, Նուբար,
Գարնան կելնեն Ծովասար, հա՜յ, Նուբար:
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ Նուբար,
Իմ բաշխ քու բաշխ բարեն բար,Հայ, Նուբար:
Ներսում՝ օրհնանքներ
-Մեղրի պես քաղցր կյանք ունենաս․
-Սեղանդ միշտ առատ լինի
— Ձեռքերդ միշտ դալար լինեն
— Քու սուփրեն քցած իլի, հացտ դրած իլի, գինիտ բոլ իլի, խոսքդ շաքարով իլի։ (բարբառային)
Պարերգ՝ Դերիկո
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Դերիկո ջան,
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Խանըմե ջան:
Դերիկոն էլավ, կէրթեր օղին,
Դերիկո ջան,
Լուսընակ զարկեց վըզի դողին,
Դերիկո ջան,
Ես ղուրբան եմ քո ստեղծողին,
Դերիկո ջան:
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Դերիկո ջան,
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Խանըմե ջան:
Դերիկոն էլավ, կէրթեր իգին,
Դերիկո ջան,
Կըշորորար մեջ օրթոգին,
Դերիկո ջան,
Ով որ տեսներ, կէլներ հոգին,
Դերիկո ջան:
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Դերիկո ջան,
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Խանըմե ջան:
Դերիկոն էլավ, կէրթեր մարագ,
Դերիկո ջան,
Իր ուտելիք՝ մեղր ու կարագ,
Դերիկո ջան,
Իր հագնելիք՝ քեզ մումբարաք,
Դերիկո ջան:
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Դերիկո ջան,
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Խանըմե ջան:
Մեղրաքամի արարողությունից հետո, դրսում
Միասնական ընթերցանություն․
«Արդար մեղու»
Գնացէք, բերէք, արդար մեղուն,
Որ գայ, գովէ, հայ, ծառս ու ծաղիկ:
Գնացին բերին արդար մեղուն․․․․
Երնեկ յիջաւ, հայ, ծառատըկին․․․․
Բարև երետ, հայ, թագաւորին,
Հազար բարին, հայ, իր խօշ բախտին:
Մենք էն մեղուին հետ կէհեյանք,
Երբ մուտն յընկներ հայ, հոն պառկէյանք․․․
Քաղցըր ծաղկունքըն ժողովէյանք․․․
Քաղցրաճաշակ, հայ, մեղր, շինէյանք,
Եւ մոմն աստուծօյ փէշքեաշ տայանք․․․
Մեղրագովքով մեղրի դիմավորում
Մանիներ— գովքեր
Գովք մեղվի
— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Մեղվին գովենք:
Գովենք, գովենք, ու՞մ գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեղվի բզզոցը գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան:
Բզբզալով կերգես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Պզպզալով կթռչես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:
Թըռ, թըռ, ծաղկին կնստես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Անուշ նեկտար կքաշես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:
Մեղուն նստե ծառի տակ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ծաղիկն առե թևի տակ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:
Գովք մեղրի
— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Մեղրին գովենք:
Գովենք, գովենք, ու՞մ գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեղրի գույնը մենք գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան:
Ոսկե դեղին քո գույնը,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Արևից պայծառ գույնը,
Ջան, ծաղիկ, ջան, ջան:
Գովենք, գովենք, ու՞մ գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեղրի համը մենք գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան:
Ծաղկանց բույրով՝ ծորացող,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ծաղկանց համով ու հոտով,
Ջան, ծաղիկ, ջան, ջան:
Օրհնանքներ
-Օջախտ լեն ու բոլ լե
-Սեղանդ միշտ առատ լինի
-Տաշտներդ լի հաց լինի,
Դռներդ միշտ բաց լինի:
Որ տարին մեղրը շատ է լինում՝ մեղրիտարի է լինում, այդ ձմեռը ցուրտ էլինում։ Մեղուները, կանխազգալովձմռան սաստիկությունը, ավելիժրաջան են աշխատում, որպեսզիձմռանը դիմանան:
Պարերգ՝
Վարդանուշ- երգի մեղեդին և նոտաները
1. Ելա սարը, սար տեսա,
Նըխշուն գուլպով յար տեսա,
Մարեի թխած լավաշի մեջ,
Մեղր ու կարագն էր անուշ:
Օ՜յ Վարդանուշ,
Օ՜յ Վարդանուշ,
Քո պստիկ բերնի պաքն անուշ,
Քո պստիկ բերնի, վարդ երեսի,
Պաքն անուշ:
2. Սարեն բըլթե ջուր կիգեր,
Աղբյուրի պաղ ջուրն անուշ,
Ես քեզ սիրեցի կուժն ուսին,
Աղբյուրի մոտ Վարդանուշ:
Օ՜յՎարդանուշ,
Օ՜յ Վարդանուշ,
Քո պստիկ բերնի պաքն անուշ,
Քո պստիկ բերնի, վարդ երեսի,
Պաքն անուշ:
3. Ամպը կը գոռա,թոն չի գա,
Գիշերը գա, տուն չի գա,
Էս անտեր բարձի վրա էլ,
Առանց յարի քուն չի գա:
Օ՜յ Վարդանուշ,
Օ՜յ Վարդանուշ,
Քո պստիկ բերնի պաքն անուշ,
Քո պստիկ բերնի, վարդ երեսի,
Պաքն անուշ:
Ընթերցանություն․
Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն։
Վեր, հա վեր —վեր
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն օր ասես՝ էնիկ է,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն օր հավնիս` էնիկ է:
Աչքեր ունես` նըռան հատ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Կապտածաղիկ կըտավհատ,
Վերն, օր ասես էնիկ է,
Էրնեկ թե մերըդ բերեր,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Քեզ պես աղջիկ քանիմ հատ,
Վերն օր հավնիս` էնիկ է:
Ծաղիկ ես փընջի միջին,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Անուշ կաթ` սընձի միջին,
Վերն, օր ասես էնիկ է,
Մեղրահամ անուշ կորիզ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Դեղին թուրինջի միջին,
Վերն օր հավնիս` էնիկ է:
Արի էրթանք կալերը,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Կանչենք անուշ խաղերը,
Վերն, օր ասես էնիկ է,
Արիք խաղանք հարի լուս,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Էգվան կէնեն մեզի դուս,
Վերն օր հավնիս` էնիկ է:
Գործաոր փոքր և հրաշալի,
Զամեն շրջի յանապատի․
Մասունս ասնի նա ամենի,
Յառաջ բերէ գործ ցանկալի
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Նոր տնկած բաղի բար ես,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ինձի թազա նուբար ես,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Անունիդ մեռնեմ, տղա,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Աշխարհին բարեբար ես,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ջուխտ գութան արտ կբանի,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Շեկ աղջիկ հաց կտանի,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Մեկ՝ կքելե, մեկ՝ կկայնի,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Տեսնողի խելք կտանի,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Արփաչայը սառել է,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ծիտը ծառին թառել է,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Յարիս կարմիր թշերը
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Խելքը գլխես առել է,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ջուր կուգեր վերին սարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Ջուր կուգեր վերին սարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Սարեն կիջներ ձիավոր,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արծվու պես թևավոր։
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Սարեն կիջներ ձիավոր,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արծվու պես թևավոր։
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արևու շողն իրեսին,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արևու շողն իրեսին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Ազգային պարեր՝
- Տալ տալա
- Մայրոքե
- Յալլի
- Բուլուլ
Ազգային խաղեր՝ մշակման փուլում են
Հյուրասիրություն՝ մեղրի, գինու համտես