Արատեսը որպես իսկական, ծիսական կենտրոն

Հուլիսի 22-24 Արևմտյան և Միջին դպրոցի սովորողների, դասավանդողների և ծնողների մի խմբով գնացինք դեպի Արատես։
Ամեն անգամ նորովի սիրելու, նորովի հիանալու վայր է Արատեսը։ Այնտեղ ամեն ինչ այնքան բնական է, այնքան խաղաղ է, որ հեռանալը շատ դժվար է լինում։

Արդեն երկրորդ անգամ է, որ Արտեսումմ իրականացնում ենք ազգային ծես։ Առաջին անգամ իրականացրեցինք Անձրևաբեր ծեսը, իսկ այս անգամ Վարդավառը։
Արատեսյան բնությունն ու բնականությունը ծեսերին նոր երանգ և բնականություն են տալիս։ Ծեսը դառնում է իրական առանց հանդիսատեսի, առանց ունկնդրի, որովհետև բոլորը դառնում են ծեսը համակարգողև ծեսի մասնակից։
Առաջին օրը նախատոնակն էր։ Ծեսի մասնակիցների հետ պատրաստեցինք ծիսական պարագա խաչբուռ, սովորեցինք ծիսական երգերը և խոսեցինք ծեսի  խորհուրդի մասին։

Երկրորդ օրը արդեն իրականացրեցինք բուն ծեսը՝ բնական-ծիսական միջավայրում։

Տեսանյութը առավել մանրամասն կպատմի մեր գործութնեության մասին։

Սովորողները մեծ ուրախությամբ մասնակցեցին ինչը ամենաոգևորիչն էր։ Արատեսը միշտ կանչող և հրապուրիչ է և այնտեղ տեղի ունեցող ամեն բան իրական և բնական է։

 

Թողնել մեկնաբանություն