Վարդավառի ծեսը Արևմտյան դպրոց պարտեզում

Հուլիս ամիսը Վարդավառի ամիս է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Շաբաթների ընթացքում սովորողների հետ նախապատրաստվում էինք իսկական ծիսական Վարդավառ նշելուն։

Վարդավառը հայկական հնագույն տոներից է, որը ժամանակի ընթացքում չնայած ձեռք է բերել նոր անվանում և իմաստ,սակայն պահպանել է իր հնագույն տարրերը։ Հայերը Վարդավառը լուսավոր և պայծառ տոն են անվանել, գերապայծառ լույսի ճառագայթում` նորահրաշ արփիափայլ լույսով պսակված: Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոն է: Տոնակատարություններից հատկապես ճոխ են եղել և բոլորին մեծ զվարճություն պատճառել Համբարձումն ու Վարդավառը` ջրի, ծառ ու ծաղկի պաշտամունքի տոները”

Տոնը ուներ մի քանի փուլ՝

  • Նախատոնակ(նախապատրաստական շրջան), որը ի դեպ ավելի կարևոր էր քան բուն տոնը
  • Բուն տոն
  • Հետտոնական շրջան

Նախ միասին պատրաստեցինք Վարդավառի ծիսական պարագա Խաչբուռը։ Այնուհետև միասին սովորեցինք ծիսական երգեր, խաղեր, ջրախաղեր։

Վարդավառի օրը միասին զարդարեցինք խնդումը և սկսվեց բուն տոնը, երգով, պարով, խաղով ցողելով։

Տեսանյութը՝ ստորև

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s