Մեղրագովքի ծեսին ընդառաջ մեղրագովք երգերի փաթեթ
Նուբարների շարք
Դերիկո
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Դերիկո ջան,
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Խանըմե ջան:
Դերիկոն էլավ, կէրթեր օղին,
Դերիկո ջան,
Լուսընակ զարկեց վըզի դողին,
Դերիկո ջան,
Ես ղուրբան եմ քո ստեղծողին,
Դերիկո ջան:
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Դերիկո ջան,
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Խանըմե ջան:
Դերիկոն էլավ, կէրթեր իգին,
Դերիկո ջան,
Կըշորորար մեջ օրթոգին,
Դերիկո ջան,
Ով որ տեսներ, կէլներ հոգին,
Դերիկո ջան:
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Դերիկո ջան,
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Խանըմե ջան:
Դերիկոն էլավ, կէրթեր մարագ,
Դերիկո ջան,
Իր ուտելիք՝ մեղր ու կարագ,
Դերիկո ջան,
Իր հագնելիք՝ քեզ մումբարաք,
Դերիկո ջան:
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Դերիկո ջան,
Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Խանըմե ջան:
Վեր, հա վեր -վեր
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն օր ասես՝ էնիկ է,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն օր հավնիս` էնիկ է:
Աչքեր ունես` նըռան հատ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Կապտածաղիկ կըտավհատ,
Վերն, օր ասես էնիկ է,
Էրնեկ թե մերըդ բերեր,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Քեզ պես աղջիկ քանիմ հատ,
Վերն օր հավնիս` էնիկ է:
Ծաղիկ ես փընջի միջին,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Անուշ կաթ` սընձի միջին,
Վերն, օր ասես էնիկ է,
Մեղրահամ անուշ կորիզ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Դեղին թուրինջի միջին,
Վերն օր հավնիս` էնիկ է:
Արի էրթանք կալերը,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Կանչենք անուշ խաղերը,
Վերն, օր ասես էնիկ է,
Արիք խաղանք հարի լուս,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Էգվան կէնեն մեզի դուս,
Վերն օր հավնիս` էնիկ է:
Էլա էրթիս
Էլա էրթիս էրթիս տպի հանիման ջանիման
Յարս տուն չէր նստա լացի
Ջանիման ջանիման
Ջանիման ջանիման կանչիմ յար արի շուտ արի
Դու հուստ կիքյաս դու խաս գեղու
Հանիման ջանիման
Դու կքելիս ինչ օր մեղու
Հանիման ջանիման
Պաքիկ մը տուր տանիմ դեղու
Ջանիման ջանիման
Կանչիմ յար արի շուտ արի։
Դու հուստ կիքյաս դու խլաթա
Ջանիման ջանիման
Բոլոր երես լըմանի գաթա
Ջանիման ջանիման,
Ջանիման ջանիման
Կնչիմ յար արի շուտ արի։
Վարդանուշ- երգի մեղեդին և նոտաները
1. Ելա սարը, սար տեսա,
Նըխշուն գուլպով յար տեսա,
Մարեի թխած լավաշի մեջ,
Մեղր ու կարագն էր անուշ:
Օ՜յ Վարդանուշ,
Օ՜յ Վարդանուշ,
Քո պստիկ բերնի պաքն անուշ,
Քո պստիկ բերնի, վարդ երեսի,
Պաքն անուշ:
2. Սարեն բըլթե ջուր կիգեր,
Աղբյուրի պաղ ջուրն անուշ,
Ես քեզ սիրեցի կուժն ուսին,
Աղբյուրի մոտ Վարդանուշ:
Օ՜յՎարդանուշ,
Օ՜յ Վարդանուշ,
Քո պստիկ բերնի պաքն անուշ,
Քո պստիկ բերնի, վարդ երեսի,
Պաքն անուշ:
3. Ամպը կը գոռա,թոն չի գա,
Գիշերը գա, տուն չի գա,
Էս անտեր բարձի վրա էլ,
Առանց յարի քուն չի գա:
Օ՜յ Վարդանուշ,
Օ՜յ Վարդանուշ,
Քո պստիկ բերնի պաքն անուշ,
Քո պստիկ բերնի, վարդ երեսի,
Պաքն անուշ:
Կթրահամալիրի նուբար մեղրաքամը նուբարաշարով
Հայ, Նուբար, Նուբար,
Նուբար, հայ, Նուբար,
Սասնու սարեր քար ու բար,
Հայ, Նուբար:
Հայ, Նուբար, Նուբար,
Նուբար, հայ, Նուբար,
Իմ բաշխ քու բաշխ բարեն բար,
Հայ, Նուբար:
1. Նուբար մըտավ խիարնոց,
Հայ, Նուբար,
Քաղեց խիար, լըցուց ծոց
Հայ, Նուբար,
Կըդրավ ուր վըզի վըզնոց,
Հայ, Նուբար,
Էղավ ընձի դարդ ու խոց:
Հայ, Նուբար:
Հայ, Նուբար, Նուբար,
Նուբար, հայ, Նուբար,
Իմ բաշխ քու բաշխ բարեն բար,
Ջան, Նուբար:
2. Սասնու գեղեր էրգու հարս,
Մըտեր են գետ, կըլողեն,
Էլեր են ափ, կըդողեն,
Քընց նըռան հատ կըշողեն:
Հայ, Նուբար, Նուբար,
Նուբար, հայ, Նուբար,
Իմ ջան քու ջանին ղուրբան,
Ջան, Նուբար:
Թաժա Նուբար- երգի մեղեդի, նոտաներ
Ա՜խ, Նուբար, Նուբար, Նուբար,
Ա՜խը, Նուբար, թաժա Նուբար:
Սասնա քարեր քահրուբար.
Ա՜խը, Նուբար, Նուբար, Նուբար:
1. Սասնու կ’էլներ մալուլ մուխ,
Աղջիկ կախեց ճութ ու պուխ.
Խորթեր կ’էլներ ախ ու վուխ.
Ա՜խ, Նուբար, Նուբար, Նուբար…
2. Խընձոր թալեմ, արի տար,
Ես դու կ’էղնենք դոստ ու յար.
Կառնենք զիրուր, կ’էլնենք սար.
Ա՜խ, Նուբար, Նուբար, Նուբար…
3․ Ձուն էր էգե սարերուն
Ա՜խ, Նուբար, Նուբար, Նուբար…
Հալեր թափեր քարերուն,
Ա՜խ, Նուբար թաժա Նուբար…
Խառներ էլման գետերուն,
Ա՜խ, Նուբար, Նուբար, Նուբար…
Ա՜խ, Նուբար, Նուբար, Նուբար,
Ա՜խը, Նուբար, թաժա Նուբար:
Սասնա քարեր քահրուբար.
Ա՜խը, Նուբար, Նուբար, Նուբար:
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր,
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր,
Սիրով,սրտով կ՝ասեր յա՜ր։
Նուբար իջավ խիարնոց,
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր,
Քաղեց խիար լցուց ծոց,
Սիրով,սրտով կ՝ասեր յա՜ր,
Տարավ բաժնեց յարկտոց,
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր։
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր,
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր,
Սիրով,սրտով կ՝ասեր յա՜ր։
Ուսկից կ՝իգաս մըչ գեղու,
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր,
Տուն կը քելեր կըց մեղու,
Սիրով,սրտով կ՝ասեր յա՜ր,
Պաք մը տուր, տանեմ դեղու,
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր։
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր,
Հե՜յ Նուբա՜ր, Նուբա՜ր, Նուբա՜ր,
Սիրով,սրտով կ՝ասեր յա՜ր։