Հայոց մեջ ծեսերին և տոներին շատ լրջորեն են մոտեցել՝ հավատալով որ եթե որևէ տարր խախտվի ապա տիեզերքում քաոս կտիրի և իրենք կպատժվեն։
Վարդավառը հայկական հնագույն տոներից է, որը ժամանակի ընթացքում չնայած ձեռք է բերել նոր անվանում և իմաստ,սակայն պահպանել է իր հնագույն տարրերը։ Հայերը Վարդավառը լուսավոր և պայծառ տոն են անվանել, գերապայծառ լույսի ճառագայթում` նորահրաշ արփիափայլ լույսով պսակված: Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոն է: Տոնակատարություններից հատկապես ճոխ են եղել և բոլորին մեծ զվարճություն պատճառել Համբարձումն ու Վարդավառը` ջրի, ծառ ու ծաղկի պաշտամունքի տոները”
Տոնը ուներ մի քանի փուլ՝
- Նախատոնակ(նախապատրաստական շրջան), որը ի դեպ ավելի կարևոր էր քան բուն տոնը
- Բուն տոն
- Հետտոնական շրջան
Այս շաբաթը Արևմտյան դպրոց-պարտեզում Վարդավառ տոնի նախատոնակն էր և այսօր միասին պատրաստեցինք Վարդավառի ծիսական պարագաներից՝ Խաչբուռ, երգեցինք ծիսական երգեր նախակրթարանի սաների հետ։
Նախակրթարանի սաները մեծ սիրով մասնակցեցին ծեսին, երգեցինք հյուսեցին, պատմեցին։
Մեր գեղեցիկ օրը ՝ տեսանյութում։