Անձրևաբեր ծեսը Արատեսում

Արևմտյան դպրոցի սովորողների և դասավանդողների մի խմբով ճամփա ընկանք դեպի Վայոց ձոր՝ Արատես։
Նպատակ ունեինք էնտեղ իրականացնել Անձրևաբեր ծեսը, քանի որ Արմինե Գոգինյանի հաղորդմամբ ծաղիկները արդեն չորացել էին և կարիք կար անձրևի,որպեսզի ծաղիկները ավելի թարմանան և մեղուները կարողանան նեկտար հավաքեն։

Առաջին օրը նախապատրաստական էր․ Միասին պատրաստեցինք Նուրի տիկնիկին, Բուկլե բարաններին, քանի որ ծաղիկներ էինք հավաքել փորձեցինք ստեղծել նաև իրական նուրիների կերպարներ։

 

Իսկ երեկոյան ծանոթացանք անձրևաբեր ծեսին, ծիսական երգերին, խոսեցինք անձրևի և ջրի կարևորության մասին։

Ահա երեկոյան զրույց-պարապմունքից մի հատված։

 

Հաջորդ օրը  ճամփա ընկանք դեպի Արատես գետ։ Հենց էնտեղ իրականացրինք անձրևաբեր ծեսը՝ երգելով, խաղալով, թրջվելով։ Երբ վերադարձանք տուն սկսեց անձրևը։ Սովորողենրի ոգևորությունը և զարմանքը մեծ էր։

Ծեսի տեսագրությունը առավել մանրամասն կպատմի մեր ծիսական օրերի մասին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s