Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

60353769_2292556540783381_2965695198723571712_nՀունիսի 26-ին կայացավ կրթահամալարի տնօրենի հետ հերթական՝ տասնյոթերորդ հանդիպումը։

Ներկայանում էին երաժիշտության դաստիարակները։

Տիար Բլեյանի հետ խոսելը միշտ տալիս է նոր գաղափարներ, մոտեցումների և մեր արած աշխատանքի նկատման յուրովի ընկալում։

Քննարկեցինք 2019-2020 ուս․ տարում արված աշխատանքները, առցանց ընտանեկան դպրոցները, ուսուցչի և ընտանեկան դպրոցի կապն ու հարաբերությունները։

Ընտանեկան դպրոցների հետ կապը այս ընթացքում կրկնակի ամրացավ, մենք դասավանդում էին ոչ միայն սեբաստացի սովորողի, այլ նաև մի ամբողջական ընտանիքի, որտեղ յուրաքանչյուր անդամ ուներ յուրահատուկ մոտեցման կարիք։

Իհարկե դժվարությունների առաջ կանգնեցինք և փորձեցինք դրանք հաղթահարել և տիար Բլեյանի հարցադրումները օգնեցին որոշակիորեն մոնիթորինքի ենթարկել մեր իսկ կատարած աշխատաքնը։ Արդյո՞ք բոլորն էին ներգրավված և արդյոք կպահենք այս ամուր դպրոց-ընտանիք կապը։

Նախագծային ուսուցման ընթացքում այն նպատակները և խնդիրները, որ դրել էի իմ առաջ գլխավորապես լուծված են՝ ելնելով առցանց հարթակի պայմաններից, իհարկե այդ ամենից ելներով պետք է հասկանալ, թե մատուցված նյութը որքանով հասավ սովորողին և արդյոք այդ ամենը ինքնուրույնության արդյունք էր։

Կարծում եմ ՝ կպահենք։ Բացահայտումների հեղեղ էր առցանց դպրոցը՝ երաժիշտ ծնողներ, նոր տաղանդներ բացահայտած սովորողներ, ընատնեկան համույթներ։ Ընտանեկան դպրոցների հետ կապը շրունակվում է նույնիսկ ամռան ամսիներին, երբ սովորողները առաջնորդովում են << ինչ կուզեմ կանեմ>> կարգախոսով։ Փաստորեն շատ սովորողների ուզածն է երգելը, դա  էլ կարող ենք համարել հաջողություն, մանավանդ այն սովորողների պարագայում ովքեր այդ ցանկությանը հանգելու համար երկար ճանապարհ են անցել։

Նախապես երբ պատարաստվում էի հանդիպմանը Նելի Արղությանի և Գոհար Բալջյանի առաջ քաշած կետերով առավել լավ երևաց իմ այս տարվա աշխատանքը։ Այդ ամենը իմի բերելուց իհարկե հասկացա, որ շատ բաների այժմ նոր մոտեցումներ ցույց կտամ, նոր նյութեր կստեղծվեն, նոր մեթոդական մշակումներ կլինեն։ Այդ ամենը կիրականացնենք հուլիս, օգոստոս ամիսներին։

Մինչ հանդիպումը ուսումնասիրեցի երաժշտության դաստիարակ դասավանդողին առաջդրված պարտադիր պահանջներին։

Մի քանի կետեր կային, որոնք անպայման ի կատար ածելու ժամանակը կլինի 2020-2021 ուս տարին։ Կետերին ծանոթացել էի կրթահամալիր ընդուվելիս և կարող եմ մի փոքր ուրախությամբ ասել, որ ինքնակրթությունս  1 տարին հնարավորություն է տվել համապատասխանելու գրեթե բոլոր կետերին։

Շնորհակալ եմ հանդիպման-զրույցի համար։ Քննարկումնը ամենաարդյունավետ աշխատանքն է արածդ և անելիքներդ հասկանալու, գործընկերներիդ լսելու և վերլուծելու համար։

Բարև 2020-2021 ուս․ տարի։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s