Ծիսական երգեր, ջրային խաղեր ասիկներօ

 

Պուպլատիկինն էկեր է

 

Պուպլատիկինն էկեր է

 

Պուպլատիկինն էկեր է, ու՜յ, ու՜յ, ու՜յ աման,

Շալե շապիկ հագեր է, ու՜յ աման,

Շալե շապիկ հագեր է, ու՜յ աման,

Կարմիր գոտի կապեր է, ու՜յ, ու՜յ, ու՜յ աման,

Փեթկին ետև կայներ է, ու՜յ աման,

Փեթկին ետև կայներ է, ու՜յ աման:

 

— Պուպլատիկինն ի՞նչ կուզե:

 

— Կարմիր կովու եղ կուզեմ, ու՜յ, ու՜յ, ու՜յ աման,

Սև հավու հավկիթ կուզեմ, ու՜յ աման,

Սև հավու հավկիթ կուզեմ, ու՜յ աման:

Մեծ պտկեն բլղուր կուզեմ, ու՜յ, ու՜յ, ու՜յ աման,

Ճերմակ ծովուն ջուր կուզեմ, ու՜յ աման,

Ճերմակ ծովուն ջուր կուզեմ, ու՜յ աման:

 

— Յեղ բերեք, պորտին քսեք, ու՜յ, ու՜յ, ու՜յ աման,

Ձու բերեք, թաթին դնենք, ու՜յ աման,

Ձու բերեք, թաթին դնենք, ու՜յ աման,

Փարչեր դրեք մեջ ջրին, ու՜յ, ու՜յ, ու՜յ աման,

Ջուր բերեք՝ լցնենք գլխին, ու՜յ աման,

Ջուր բերեք՝ լցնենք գլխին, ու՜յ աման:

 

— Անձրև, անձրև, գոլ էրա,

Ցորեն հացը բոլ էրա:

 

Պուպլատիկինն էկեր է, ու՜յ, ու՜յ, ու՜յ աման,

Շալե շապիկ հագեր է, ու՜յ աման,

Շալե շապիկ հագեր է, ու՜յ աման,

Կարմիր գոտի կապեր է, ու՜յ, ու՜յ, ու՜յ աման,

Փեթկին ետև կայներ է, ու՜յ աման,

Փեթկին ետև կայներ է, ու՜յ աման:

Նուրի-նուրի — տարբերակ 1

Նուրին, Նուրին էկել է,

Շալե շապիկ հագել է,

Կարմիր գոտիկ կապել է,

Երկնքեն թոն գուզե,

Գետնեն էլ բերք գուզե:

Նուրի նուրի տարբերակ 2

Նուրի նուրին էկեր է

Շալե շապիկ հագեր է

-Նուրի նուրի ի՞նչ կուզես

Կթան կովից եղ կուզեմ

Չալ հավից հավկիթ կուզեմ

Երկնքից ամպեր կուզեմ

Ամպերից անձրև կուզեմ

Որ մեր ուզած տա մեզի

Անձրև իջնի վըր ձըզի։

 

 

Զմփիկ զմփիկ զարինա

https://youtu.be/p6yRO7VxWEo

Զըմփիկ, զըմփիկ

Զըմփիկ, զըմփիկ, զարին ա, Իգդա շուշան դարին ա:

1. Մամեն գնաց բանջարի,

Նանեն գնաց բանջարի,

Բանջար չելավ, խոտ էլավ,

Խոտի տակին ծիտ էլավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

Զըմփիկ, զըմփիկ

Զըմփիկ, զըմփիկ, զարին ա, Իգդա շուշան դարին ա:

Անձրև չեկավ էս տարի

Չորցավ ցորեն ու գարի:

Անձրևղչեկավ էս տարի

Չորցավ ցորեն ու գարի:

 

Ասիկներ

Անձրև անձրև գոլ էրա,

Ցորեն արտը բոլ էրա։

 

Բարով  աստծով անձրև գա,

Ձեր հոր արտեր կանաչնա։

 Խաղերասիկներ

Կլոր պար

Կլոր պար մեջը ծառ,

Նստիմ հովը, կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնեմ ծովը։

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s