«Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր»․ նախագիծ

62515123_2670475189694306_8005749229345570816_n

Նախագծի հեղինակ  ՝ Մարինե Մկրտչյան 

Նախագծի թեման. «Ազգային ծեսեր. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր»

Նպատակը

  • ջրի (անձրևի)կարևորությունը, անհրաժեշտությունը բնության մեջ, մարդու կյանքում,
  • ազգային ծեսերին՝ նոր կյանք:

Ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է հուլիս — օգոստոս ամիսներին (շոգ օրերին), երբ բույսերը չորանում են շոգից:

Ծեսն իրականացնողներ

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարների տարատարիք սովորողներ,
  • ընտանեկան նախագիծ, որին կարող են մասնակից լինել տարատարիք երեխաներ:

Ընթացքը.

Ուսումնասիրում են ջուրը՝ իր տարբեր դրսևորումներով (ջուր, գոլորշի, սառույց, տաք և սառը վիճակներ), ուսումնասիրում են անձրևաբեր և անձրևախափան ծեսերին նվիրված գրառումները՝

  • Ա. Շահնազարյանի «Երգ ու հաց» գրքից. Նուրի, Նուրի
  • Թամար Հայրապետյան, «Անձրևաբեր և անձրևախափան ծեսերի երկհակադիր ընկալումների շուրջ» , գտնում են այլ գրառումներ (համացանց, գրականություն),
  • շրջապատի մարդկանց, ծանոթների միջոցով իմանալ այլ տեղեկություններ այդ ծեսերի, նրանց իրականացման մասին (Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզում) ,
  • սովորում են երգեր, բանաստեղծություններ անձրևի, ամպերի, արևի, ջրի մասին,
  • խաղում են խաղեր ջրի (ջրի հետ, ջրի՝ լողավազանի կամ այլ ջրային միջավայրի մեջ), անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու,  ջրից «վախն առնելու»  մանկական խաղ),
  • ստեղծում են դրանց հետ կապված նոր խաղեր,
  • իմանում են անձրևի կարևորության մասին,
  • պատրաստում են ծիսական տիկնիկը՝ իրենց պատկերացմամբ և որոշում՝ ինչ անունով է կոչվելու (քանի որ տարբեր վայրերում տարբեր անուններով են կոչել)
  • որոշել ծեսն իրականացնելու վայրը, ձևը,
  • եթե ունեն իրենց պատկերացրած այլ ծիսական պարագա (պարագաներ)` պատրաստում են,
  • խաղարկում են ծիսական տեսարաններ, որոնք կարող են լինել ինչպես ժողովրդի կողմից արդեն խաղարկած (որոնք անպայման պետք է համապատասխանեն տվյալ տարիքի երեխաներին), այնպես էլ՝ իրենց կողմից ստեղծված, որի ընթացքում կատարում են անձրևաբեր ծիսական երգեր («Պուպլատիկինն էկեր է» , «Հանիկ նինար» , Անձրևաբեր ծիսական երգեր և այլն)  ասիկ, բանաստեղծություն, խաղերգ և այլն:
  • ծեսերին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր, հետաքրքիր գործողություններ:

Ընթացքը նկարվում, տեսագրվում է, ներկայացվում բլոգում:

Արդյունքում մասնակիցը կիմանա                                                                  

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները,
  • անձրևի (ջրի) դերը բնության մեջ,

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Հետևություն 

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել անձրևաբեր և անձրևախափան ծեսերը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգում ներկայացնել ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Ազգային երգեր՝ որտեղ շոշափվում է անձրևի, ջրի թեման.

Բոբիկ ջուր մի էրա ,  Ջուր կուգեր ,  Զըպիկ, զըպիկ ,   Անձրև եկավ ,  Երկինքն ամպել է և այլն:

Անձրևաբեր ծիսական երգերի տեքստեր —  (pdf)

Անձրևաբեր ծիսական երգերի տեքստեր

Անձրևաբեր ծեսը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Նուրին, Բուկլե Բարանն ու Պուպլատիկինը՝ լողավազանում

Հոդված՝ «Անձրևաբեր ծես» նախագծի իրականացման մասին

Անձրևաբեր ծեսի իրականացումը  Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s