Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շարունակվում է նախագծային առցանց ուսուցումը։ Կարթահամալիրը տեղափոխվեց բոլոր սովորողների ընտանիքներ և բոլոր հանրակրթական գործընթացներին սկսեցին մասնակցել ընտանիքի անդամներրը, բարեկամներն ու ընկերները։ Այդ ամենը եղավ ընտանեկան դպրոցների զարգացման ամենամեծ շարժառիթը։
Ընտանեկան դպրոցները սկսեցին լինել ավելի գործուն, ինչն էլ իր հերթին բերեց նոր մոտեցումներ, գաղափարներ և առաջարկներ։
Սեբաստացիների ընտանեկան դպրոցները առցանց տիրույթում ավելի ճկուն և համարձակ դարձան և ժամանակի ընթացքում ավելի մասնագիտորեն սկսեցին մոտենալ երաժշտական յուրաքանչյուր նախագծի։ Հաղթահարվեցին բոլոր խոչընդոտները և ժամանկի ընթացքում նկատվեց, որ կա երաժշտական այլընտրանքի կարիք։
Այլընտրանքը մեզ միշտ ուղեկցում է ուսումնական բոլոր գործընթացներում։ Կրթահամալիրի հաջողությունների գրավականներից մեկն է սովորեցնել ամեն բան խաղով, հրճվանքով և ուրախությամբ։
Երաժշտական այս ուսումնական շաբաթները հանգեցրին մի նախագծի, որից սկսվեց երաժշտություն առարկայի առցանց դասընթացների մի նոր միջավայր՝ ընտանեկան երաժշտական նվագախմբերի ստեղծումով։
Առաջին փորձը սկսվեց «Շրխկան համույթ» նախագծից։ Այն տարածվեց հաջողվեց և անգամ վերաճեց ֆլեշմոբի, որի մասին ես խոսել եմ իմ նախորդ հոդվածում։
Առցանց ուսուցումը ինձ համար բացահայտումների մի շղթա է և յուրաքանչյուր նախագծի արդյունքը հանգեցնում է նոր նախագծի առաջացմանն ու զարգացմանը։
Այս հոդվածում կխոսեմ «Ապակյա նվագախումբ» նախագծի մասին, որը հաջողվեց և վերաճեց իսկական այլընտրանքային նվագախմբերի։Այս պարագայում այլընտրանքը գրավեց վարակեց և դարձավ շարունակական։
Սկզբնապես նկարեցի տեսանյութը և ներկայացրեցի նախագիծը ընտրությամբ գործունեության խմբերին, բայց նկատեցի, որ առանց իմ հրավերի մասնակցել են նաև 4-5-րդ դասարանի սովորողներ։ Զարմանքս մեծ էր, քանի որ սովորողները բավականին հաջող համարներ էին ներկայացրել և բացի իմ առաջարկած երգերից նաև նվագում էին երգերի իրենց տարբերակները, չնայած նրան, որ նրանց մեծ մասը երաժշտական կրթություն չունեն։
Ոգևորվելով և մեծ ուրախությամբ այս անգամ նախագիծը ուղարկեցի Արևմտյան դպրոցի- պարտեզի 1-5-րդ դասարաններին և յուրաքանչյուր կատարում ստանալով ոգևորությունս էլ ավելի էր մեծանում։
Սովորողները ստեղծագործում էին նվագում էին, մարտահրավերներ էին նետում ինձ և դասընկերներին, մասնակից էին դարձնում ընկերներին և ընտանիքի անդամներին։
Ջրով տարաները, բաժակները դարձել էին խաղալիք-նվագարաններ, որոնցով կարելի էր անընդհատ կատարելագործվել։
Ստորև կներկայացնեմ մի քանի հաջողված ելույթներ՝
- Գալստյանների ընտանիք
- Ալեքսանդր և Վահան եղբայրներ
- Նռանե Անտոնյանի նվագարան
- Նարեկ Ղարիբյանի նվագախումբը
- Սուրեն Իվանյան երաժիշտը
- Լիա Մկրտչյան
Երաժշտական այլընտանքը դարձավ կենտրոն հետագա երաժշտական նախագծերն իրականացնելու համար։
Ինձ համար այս ամենի հաջողության գլխավոր ցուցիչն են սովորողների և ծնողների արձագանքները։ Շատ ծնողներ առանձնացնում են երաժշտական նախագծերը, թե՛ սոցիալական ցանցերի անձնական էջերում և թե՛ Մայիսյան ամենամյա հավաքի ընթացքում իրենց ներկայացրած հոդվածներում։
Ստորև կառանձնացնեմ ծնող-կազմակերպիչների հոդվածներ, որտեղ կերևա իրենց հետևություններն ու կարծիքը երաժշտական նախագծերի մասին։
- Արմինե Գալստյան ՝«Լույսերն անջատեցին, բայց միացան երաժշտական գործիք դարձած բաժակները»
- Աշխեն Քեշիշյան ՝ «Երեխան պետք է խաղա, երգի, նկարի..»
- Նաիրի Մելքոմ-Մելքոմյան- «Կրթահամալիրը տեղափոխվել է մեր տուն»
Մայիսյան հավաքի շրջանակներում, երաժշտության կենտրոնի հետ քննարկման արդյունքում, սկեցինք իրականանցել մի քանի նախագծեր, որոնց հիմնական կարևորությունն էր ընտանիքների ամբողջական ներգրավվածությունը և մասնակցությունը։
Մի քանի նախագծային ուղղություններով սկսեցինք շարժվել դեպի «Սասնա ծռեր» քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի փառատոնի երաժշտական միջավայր, որի լուծումները մինչև այսօր էլ ընթանում են։
Սկիզբը դրվեց երկու ուղղությամբ՝
- «ՊարաՏուն » նախագծով պարերի տարածում․ Սասնա պարերի կատարում
- «Սասնա ծռերը երաժշտաթատերական ներկայացումներում» նախագծով Սասունի շրջանի երգերի ունկնդրում, յուրացում, կատարում
Այս ամենը սովորողները ներկացրեցին և դեռ շարունակում են ներկայացնել իրենց երաժշտաթատերական ներկայացումներում։
«Դյուցազնապատում » համերգ-ցուցադրությունը եղավ այդ ամենի զարգացման բարձրակետը։
Նախապես սովորողներին և ծնողների նամակ- հրավեր ուղարկվեց մասնակցության, տոնի, խորհրիդի, նպատակների մասին։
Արձագանքեցին մի շարք սվորողներ, ծնողներ․ նույնիսկ որոշ ծնողներ ներկայացան իրենց առաջարկներով, ինչն էլ էլ ավելի խայտաբղետ դարձրեց համերգ-ցուցադրությունը։
Համերգը կազմված էր մի քանի բաղկացուցիչներից՝
- Ընթերցումներ էպոսից։ Համակարգումը՝ Երանուհի Խլղաթյանի և Գոհար Բալջյանի․
- Ընտանեկան նավագխմբային կատարումներ։ Համակարգումը ՝ ընտանեկան դպրոցի․
- Անհատական վոկալ գործիքային համարներ։ Համակարգումը երաժշտության դասավանդողի և լրացուցիչ կրթության դասավանդողների․
Առցանց տիրությում իրականացնելը ոչ մի կերպ չխանագարեց, որ նախապատրաստական աշխատանքները և ելույթները լինեն պրոֆեսիոնալ և կոկիկ։ Սովորողները առանձնահատուկ պատասխանատվությամբ էին մոտենում այս նախագծին և անընդհատ կապի մեջ էին ինձ հետ։
Երկու շաբաթվա անընդհատ աշխատանքի, շտկումների, փորձի փոխանակման արդյունքում Արևմտյան դպրոց-պարտեզը հանդես եկավ գեղեցիկ վոկալ գործիքային, ընթերցողական մի համերգով, որը համերաշխության և աշխատասիրության ապացույցն էր։
Համերգ-ցուցադրությունը նաև հնարավորություն տվեց ընդլայնելու համացանցային լսարանը։
Համերգի տեսագրություններն ու ընթերցումները տարածվեցին մի քանի հարթակներում ՝
- Երաժշտության դասավանդողի բլոգում
- Ձայնադարան mskh— ֆեյբուքյան խմբում
- Դպրոցի ենթակայքում
- Մասնակիցների և հետևորդների անձնական սոց․ ցանցերում
Այսպիսով կարող եմ ասել, որ ընտանեկան դպրոցները այս ընթացքում դարձան ավելի ինքնավար, նախաձեռնող, մասնագիտացված և տպավորիչ։
Այս ամենը իհարկե կունենա շարունակություն և այն կլինի ավելի կազմակերպված և մասնագիտացված։ Այդ ամենին հասնելու համար կրթահամալիրը հաճախ խորհրդակցում, քննարկում է մասնագետների հետ, որոնց օգնությամբ էլ ավելի համընդգրկուն պատկեր է ստանում։
Համերգ-ներկայացումից հետո առցանց տիրույթում ունեցանք հանդիպում քննարկում Լիլիթ Բլեյանի հետ։ Հանդիպումը իհարկե արդյունավետ էր, ոգեշնչող և հեռանկարային։
Քննարկվեցինք առցանց տիրությում իրականցվող համերգների առաջընթացին նպաստող գործիքների կիրառությունը՝ համերգային միջավայրի վերափոխում, մանսագետ-ծնողների աջակցություն և երաժշտական ձայնագրությունների որակի բարելավում, նոր երաժշտական հնարքների իրագործում, անհատական ստեղծագործական համարների ներկայացում։
Քննարկվեցին սոց․ կայքերում տարածման այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն նյութերի տարածմանը։ Օրինակ․ հեշթեգերի օգտագործումը(#ընտանեկանդպրոց #հեռավա ևայլն), որոնք կօգնեն հեշտ գտնել և միաժամանակ համակարգել ներկայացված նյութերը։ Զարգազման ամենակարևոր դրթապատճառներից է այժմյան մեկուսացումը և այս պայմաններում կարող ենք գտնել մի շարք բանալիներ, առավել լավ և նոր կերպով ներկայանալու համար։
Քննարկումներն են, որ յուրաքանչյուղ արվող աշխատանք մեկ աստիճանով բարձրացնում են և մասնագիտացնում։
Ընտանեկան դպրոցը աստիճանաբար ավելի հմուտ, մասնագիտացված և ինքնատիպ է դառնում և այս ամենը հիանալի է։