Համբարձման երգեր, մանիներ, ասիկներ

Վիճակի երգ (շիրակի տարբերակ)

Համբարձում է, գարուն է,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Մեր վիճակը սիրուն է,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

Էս գիշեր լուսը տեսա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

Կայնել ես վարդի հովին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քամին տա ծոցիդ մովին:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

Ամեն քեզի տեսնելիս,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակի երգ

1. Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
3. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
4. Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
5. Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
6. Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
7. Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հեյ իմ նազան իմ նազան

 

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

Արտի միջակը խոտ է,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծաղիկը խընկահոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Քանի Համբարձում մոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

 

Հենց որ ծագի արևը,

Ա՜յ, արևը, արևը,

Քեզի ղրկեմ բարևը,

Ում տամ՝ տանի բարևը:

 

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

 

Խնձոր ես ծառի վրա,

Ա՜յ, արևը, արևը,

Ծաղիկ ես սարի վրա,

Ում տամ՝ տանի բարևը:

 

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

 

Արև ելավ էն սարեն,

Ա՜յ, արևը, արևը,

Կաքավ կանչեց էն քարեն,

Ում տամ՝ տանի բարևը:

 

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Զուլո

Արևն ելավ կամար, կամար,

Զուլոն կապեց ոսկե քամար,

Ես կըմեռնեմ քեզի համար:

 

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

 

Ջուխտակ գութան արտ կըբանի,

Զուլոն էլե, հաց կըտանի,

Աչք ու ունքով մարդ կըսպանի:

 

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Աղջկե՛ք, պար բռնեցեք

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի երես գովեցեք:

Ա՜յ երես, շարմաղ երես,

Դու մեզ չթողնես սևերես:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի աչեր գովեցեք:

Ա՜յ աչեր, սիրուն աչեր,

Արևի պես փայլու աչեր:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի կռներ գովեցեք:

Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,

Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի հասակ գովեցեք:

Ա՜յ հասակ, բարձր հասակ,

Քեզ կվայելե դափնեպսակ:

Բոբիկ ջուր մի էրա

Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
1. Ձեր բաղի դուռը բաց է, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղով թաց է, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

2. Այ տղա, բաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
3. Ջաղջի առաջը գոլ է, բոբիկ ջուր մի էրա,
Հագածդ կարմիր սոլ է, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
4․ Պարբաշի, պարըդ քաշի, բոբիկ ջուր մի էրա,
Ետ դառի, յարիդ աշի, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

 

 

Համբարձման թափառիկ խաղիկներ կամ մանիներ

1. Ձեր գեղի շեկլիկ տղեն,
Աշխարհ գիտե՝ քո տերն ա:
2. Մատնիքդ մատովդ չէ,
Սիրածդ սրտովդ չէ:
3. Արև դիպավ էն սարին,
Աստված դուռ բանա բարի:
4. Բասեն, մեռնիմ Արազիդ,
Ընձի հասու մուրազիս:
5. Արազ քու ցավ ու չոռը,
Տանի, լցնե կը ծովը:
6. Սարերին գարուն կուգա,
Քու սիրածը տուն կու գա:
7. Սարերի վրով գնաց,
Քու յարը խռով գնաց:
8. Շեկ յարիդ դրիր ճամփան,
Սուրբ Կարապետ պահապան:
9. Ուռի ծառին բար չըլնի,
Սիրատերին ճար չըլնի:
10. Աղջի, քու չարը տանեմ,
Ես մորդ հավան կանեմ:
11. Սարեն անցան հավքերը,
Կիսատ չի մնա սերդ:
12. Սարերու չափ ունիս դարդ,
Դարդիդ կեղնի դեղ ու ճար:
13. Բախչի միջի ալ վարդ ես,
Լավ տղեն քեզի կուզե:
14. Էրնեկ քեզ հարս տանեին,
Թող թագվորը քոռ ըլներ:
15. Էրնեկ քեզ հարս տանեին,
Թող կեսուրդ գել ըլներ:
16. Դու կառնիս էնպես տղա,
Օր սաղ գեղն ուրախանա:
17. Հավքը թռավ, թառն էլավ,
Բախտիդ գինին դառն (լավն) էղավ:
18. Սուն ու գերան քար է պետք,
Սրտով սիրած յար է պետք:
19. Տղեն արշին ու կես է,
Թե ուզես՝ կեղնի փեսեդ:
20. Բերդի բոլոր կամար է,
Աղջիկ տղի համար է:
21. Թեկուզ աշխարհն ավիրի,
Մեկ է, չեն առնի քեզի:
22. Զըմփիկ, զըմփիկ, զար երա,
Ախչի, գըլխուդ ճար էրա:
23. Սարերը ճամփա կուտան,
Ախպերներդ տուն կուգան:
Թափառիկ խաղիկներ կամ մանիներ

1. Աղջի, սև է քու մազը,
Հերիք քաշեմ քու նազը:
2. Քան լուսինն ամպի տակով,
Սիրտըս կերես կրակով:
3. Սիրուն աղջիկ, նազ ունիս,
Դու իմ հոգում հազ ունիս:
4. Սիրել եմ սերն էրեսին,
Անթառամ թերն էրեսին:
5. Պըզտիկ աղջիկ, համ ունիս,
Ինձ առնելու կամ ունիս:
6. Ինձ սիրող կտրիճ տղեն,
Հազարի մեջ մի բերդ ա:
7. Բուսել ես բաղի միջին,
Դու ես իմ խաղի միջին:
8. Ծագեց արևը սարեն,
Լավացավ սրտիդ յարեն:
9. Գլուխդ բարձր բռնի,
Շեկ տղեն քեզի մեռնի:
10. Արևը մերը մտավ,
Սիրունը տերը գտավ:
11. Աշխարհի մեջ տեր ունիմ,
Յարիս վրա սեր ունիմ:
12. Գարնան բացվի նոր լալա,
Հարսը բերի զույգ բալա:
13. Ամպեր, ամպեր, հեռացեք,
Արուսի բախտը բացեք:
14. Երկան արտը գարի է,
Նշանվելու տարի է:
15. Աստված մեզ տա թող բարին,
Մեր մուրազը կատարի:
16. Բլբուլ լեզուդ լալ մնաց,
Վարդերդ անքաղ մնաց:
17. Նշանածդ չինար է,
Չինար ու բարդի ծառ է:
18. Վեր, հա վեր վեր, վերիկ է,
Վերն օր հավնիս՝ էնիկ է:

 

 

Advertisement

Մեկ կարծիք «Համբարձման երգեր, մանիներ, ասիկներ»-ի վերաբերյալ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s